ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցության նոր ծրագրեր` հայ և շվեյցարացի ուսանողների ու դասախոսների համար
31.03.2021
Համագործակցության նոր ծրագրեր` հայ և շվեյցարացի ուսանողների ու դասախոսների համար

ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետը հյուրընկալել էր Ցյուրիխի արվեստների համալսարանի դասախոս, Արտաս հիմնադրամի նախագահ Դագմար Ռեյխարտին և ծրագրերի համակարգող Շողակաթ Գալստյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ցյուրիխի արվեստների համալսարանի, Արտաս հիմնադրամի և ՀՊՄՀ-ի միջև համագործակցային ծրագրերը։

Նախատեսված երկու ծրագրերից մեկին կմասնակցեն ուսանողներ և դասախոսներ Ցյուրիխի արվեստների, Լուցերնի կիրառական գիտությունների և արվեստի,  Շվեցարիայի կիրառական գիտությունների և արվեստի հյուսիս-արևմտյան համալսարաններից և ՀՊՄՀ-ից։ Ծրագրին մասնակցելու են նաև դասախոսներ Վրաստանից և Աբխազիայից, որոնք հայ դասախոսների հետ համատեղ իրականացնելու են փոխայցելություններ։

Երկրորդ ծրագրի շրջանակներում Մանկավարժականի և շվեյցարացի դասախոսները բուհի Աղավնաձորի ուսումնական բազայում կվերապատրաստեն կերպարվեստ դասավանդող ուսուցիչներին:

Նշենք, որ 2019 թվականից ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետը համագործակցում է Ցյուրիխի արվեստների համալսարանի և Արտաս հիմնադրամի հետ։ Այդ շրջանակներում 2019 թվականին ՀՊՄՀ կերպարվեստ մասնագիտության 8 ուսանող և 2 դասախոս մասնակցել է ծրագրին. եղել են փոխայցեր Երևան և Ցյուրիխ, կատարվել համատեղ աշխատանքներ, ինչպես նաև անցկացվ պրակտիկա Հայաստանի և Ցյուրիխի դպրոցներում։