ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցություն Ցյուրիխի մանկավարժական համալսարանի հետ
04.03.2021
Համագործակցություն Ցյուրիխի մանկավարժական համալսարանի հետ

Մանկավարժական համալսարանն ընդլայնում է միջազգային համագործակցության սահմանները. մեկնարկում է Ցյուրիխի մանկավարժական համալսարանի հետ քառամյա ծրագիր:

«Better teaching for better future» ծրագրում ընդգրկված է 4 համագործակից երկրների համալսարաններ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Շվեցարիայից։

Ծրագիրը համակարգում է Ցյուրիխի մանկավարժական համալսարանը։ Ծրագիրն իր առջև նպատակ է դնում բարեփոխումներ իրականացնել ինչպես բուհական, այնպես էլ հանրակրթական համակարգում` մշակելով մեթոդական ուղեցույցներ և իրականացնելով վերապատրաստումներ։

Նշենք, որ մարտի 3- ին տեղի ունեցավ ծրագրի մեկնարկային հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի ընդհանուր նպատակները, խնդիրները և գործողությունների օրակարգը։ Հանդիպմանը Մանկավարժական համալսարանի աշխատանքային խումբը ներկայացրեց Հայաստանում հանրակրթության ոլորտում առկա խնդիրները։