ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համագործակցություն Մանկավարժականի և Վարմիայի և Մազուրիի համալսարանների միջև
19.06.2018
Համագործակցություն Մանկավարժականի և Վարմիայի և Մազուրիի համալսարանների միջև

Օրերս ՀՊՄՀ-ի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ Արմեն Սահակյանն ու դասախոս  Գոհար Մկոյանը Լեհաստանի Օլշտին քաղաքի Վարմիայի և Մազուրիի համալսարանում մասնակցեցին «Կրոնը սոցիալական կոնտեքստում. Էթնոս, մշակույթ և կառուցվածք» խորագրով գիտաժողովին: 

Գիտաժողովում, որին մասնակցում էին 40 երկրներից անվանի գիտնականներ, ՀՊՄՀ-ի ներկայացուցիչներն հանդես եկան «Հայ Առաքելական եկեղեցին և Հայաստանն այսօր» և «Հայ առաքելական եկեղեցին և երկու սերունդների հոգևոր պահանջմուքնները ժամանակակաից հայ հասարակությունում» թեմայով զեկույցներով:

Այցի ընթացքում Մանկավարժականի և Վարմիայի և Մազուրիի համալսարանների Սոցիոլոգիայի ամբիոնների միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, ձեռք բերվեց համատեղ միջբուհական գիտաժողովներ կազմակերպելու, սոցիոլոգիական լաբորատորիա հիմնելու, ուսանոնղերի փախանակման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ համաձայնություն: