Այսօր Բորիս Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանի Հումանիտար ինստիտուտի տնօրեն Էլվիրա Սիմանյուկի գլխավորած պատվիարկությունը Մանկավարժական համալսարանում Էր։
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը հանդիպմանը կարևորեց կրթական հաստատությունների արդյունավետ գործընկերությունը, մասնավորապես՝ պատմության ոլորտում։ Պրոռեկտորը նշեց՝ պատրաստ են ընդլայնել համագործակցության շրջանակները։
Հոգեբանություն, բանասիրություն, մանկավարժություն․ Էլվիրա Սիմանյուկը նշեց՝ այս ոլորտներում ևս նախատեսում ծավալել համագործակցություն․ակնկալում են հայ գործընկների ակտիվ մասնակցությունը։
Հումանիտար ինստիտուտի տնօրենը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի գործունեությունը, նեյրոհոգեբանության ոլորտում ունեցած ձեռքբերումները, առաջատար գիտական հանդեսներն ու շտեմարանները։ Առաջիկա տպագրություններում, գիտաժողովներում, ֆորումներում, սիմպոզիումներում և վերապատրաստումներում ակնկալում են նաև Մանկավարժականի ակտիվ մասնակցությունը։
Էլվիրա Սիմանյուկն ընդգծեց՝ ինստիտուտում զարգանում է մանկավարժական կրթության ոլորտը ևս․ հետ չմնալով կրթական թրենդներից՝ պատրաստվում են ներդնել թվային մանկավարժության և կոգնիտիվ տեխնոլոգիաների մագիստրոսական ծրագրեր։ Այստեղ ևս կարևորում են երկու բուհերի մասնագետների համագործակցությունը, համատեղ ուսումնասիրություններն ու փորձի փոխանակումը։
Գործընկերները հանդիպման ընթացքում խոսեցին նաև մանկավարժի դերի, մասնագիտության և տեխնոլոգիաների փոփոխության, դասավանդման նոր մեթոդների ներդրման անհրաժեշտության մասին։
Պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը նկատեց՝ ՀՊՄՀ-ն ակտիվորեն և արդյունավետ համագործակցում է ռուսական մի շարք բուհերի հետ։ Պատրաստ են խորացնել գործընկերությունը նաև Ուրալի դաշնային համալսարանի հետ, համագործակցությանն ընդգրկելով նաև ուսանողներին՝ «Ամառային դպրոց» միջազգային և այլ ծրագրերի շրջանակներում։
Ի դեպ, այցի ընթացքում ռուս պատվիրակները հանդիպումներ ունեցան Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի, Օտար լեզուների ֆակուլտետներում, ինչպես նաև Մանկավարժության ամբիոնում։ Քննարկվեցին համագործակցության և համատեղ ծրագրեր իրագործելու հնարավորությունները։