ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համալսարան-գործատու համագործակցության խոչընդոտներն ու զարգացման միտումները
24.12.2018
Համալսարան-գործատու համագործակցության խոչընդոտներն ու զարգացման միտումները

Դեկտեմբերի 21-22-ը Աղվերանում անցկացվեց աշխատաժողով, որի ընթացքում ներկայացվեցին «Արարատ» ծրագրի շրջանակում ստեղծված համալսարան-աշխատաշուկա ՀՀ ազգային ցանցը և ՈԱԱԿ կողմից մշակված բուհ-գործատու երկխոսության մշակված մոդելի կիրառման փորձն ու դրա հիմնական սկզբունքները։ Հայաստանյան գործընկեր հաստատությունների հետ աշխատաժողովին մասնակցեց ՀՊՄՀ-ի համալսարան–գործատու համագործակցության կենտրոնի ղեկավար Ռիտա Գևորգյանը և օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ տիկին Մելանյա Աստվածատրյանը: 

Գործատուների ներկայացուցիչների և կրթության փորձագետների մասնակցությամբ կազմակերպվեց պանելային քննարկում՝ շահակիցների հետ «Բարձրագույն կրթության և աշխատաշուկայի միջև խզման վերացումը. գործատուների մասնակցությունը բարձրագույն մասնագիտական կրթության զարգացման գործընթացին» թեմայով։ Քննարկման նպատակն էր բացահայտել և սահմանել ՄԿԾ-ներում աշխատաշուկայի կարիքների բավարարման համար անհրաժեշտ իմացության (գիտելիք, հմտություն, կարողություն) ներառման մեխանիզմները՝ բարձրագույն կրթության ու աշխատաշուկայի միջև եղած խզումը հաղթահարելու համար։

Նշենք, որ աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարարության, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ), Հայ-ռուսական (սլավոնական), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանների, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի, Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական, Գավառի պետական, Գորիսի պետական համալսարանների, Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի ներկայացուցիչները, գործատուներ և այլ շահակիցներ։