ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համերգ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին
08.04.2019
Համերգ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին

ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ համերգ՝ նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Կուլտուրայի ֆակուլտետի Քանոնի բաժնի տարբեր կուրսերի ուսանողների և քանոնահարների անսամբլի հետ համերգին ելույթ ունեցան նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները:

Հնչեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի,  Յոհաննես Բրամսի, Նիկոլո Պագանինիի և այլոց հայտնի ու սիրված ստեղծագործությունները՝ մասնակիցների նորովի կատարմամբ և նվագակցությամբ:

Քանոնի դասարանի ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանն aspu.am-ի հետ զրույցում կարևորեց դեռ ուսանողական տարիներից համերգներին մասնակցությունը, ինչը հնարավորություն կտա ապագա երաժիշտներին ելույթ ունենալ առավել վստահ ու պատրաստված:

Պրոֆեսորն ուրախությամբ նկատեց նաև, որ քանոնի բաժնի ուսանողներն ու անսամբլը հաճախ են ստանում համերգների հրավերներ, մասնակցում փառատոների, ունենում հաջողություններ: Իրենց կատարումներով ուսանողները շնորհավորեցին կանանց, մայրերին՝ մաղթելով քաջառողջություն, ժպիտներ և երջանկություն: