ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում-քննարկում էկոլոգիայի և կայուն զարգացման հիմնախնդիրների շուրջ
28.10.2019
Հանդիպում-քննարկում էկոլոգիայի և կայուն զարգացման հիմնախնդիրների շուրջ

ՀՀ ԳԱԱ-ի Երիտասարդ գիտնականների միության առաջարկով կազմակերպվել էր հանդիպում Մանկավարժական համալսարանի Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարինե Դանիելյանի հետ:

Պրոֆեսորը հադես եկավ Էկոլոգիայի և կայուն զարգացման թեմայով դասախոսությամբ, որի ընթացքում քննարկվեցին արդի էկոլոգիական գլոբալ և ազգային հիմնախնդիրները, դեպի կայուն զարգացում անցման միջազգային դրական փորձը և խոչընդոտները, ինչպես նաև տվյալ ուղղությամբ Հայաստանում իրականացվող գործունեությունը:

Երիտասարդ գիտնականների միության անդամները ակտիվ մասնակցեցին քննարկումներին և հույս հայտնեցին, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարուկանական: