Սեպտեմբերի 15-ին ՀՊՄՀ ռեկտորատի նիստում ռեկտոր Սրբուհի Գևորգյանը Մանկավարժական համալսարանի 100-ամյակի և Մոսկվայի «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի հիմնադրման 35-ամյակի առթիվ «Մանկավարժական համալսարան» մեդալով պարգևատրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից «Վերածնունդ» հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Շողիկ Փահլևանյանին։
Ռեկտորը ներկայացրեց Շողիկ Փահլևանյանի անընդմեջ հայապահպան գործունեությունը 35 տարիների ընթացքում՝ ընդգծելով և կարևորելով դպրոցի և Մանկավարժարժական համալսարանի համագործակցությունը։
Շողիկ Փահլևանյանը շնորհավորեց համալսարանի 100-ամյակի առթիվ և շնորհակալություն հայտնեց պատվավոր պարգևի համար․ «Ինձ համար պատիվ է արժանանալ նման պարգևի հայրենիքում՝ մեկդարյա պատմություն ունեցող համալսարանի պատերի ներքո։ Տա աստված, որ աշխարհում և հայրենիքում լինի խաղաղություն, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք իրականացնել հայրենանվեր մեր առաքելությունը՝ ի բարօրություն մեր հայ ազգի և Հայաստան աշխարհի»։