ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում բանաստեղծ Հուսիկ Արայի հետ
27.09.2018
Հանդիպում բանաստեղծ Հուսիկ Արայի հետ

Սկզբնական կրթության ֆակուլտետում Ա. Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվող հերթական «Վարպետաց դասը»-ի հյուրը Հուսիկ Արան էր՝ ժամանակակից բանաստեղծության ինքնատիպ դեմքերից մեկը:

Ուսանողների հետ հանդիպման և «Վարպետաց դասի» քննարկման թեման պոետի սիրերգությունն էր, թեմա, որը և՛ հետաքրքիր է, և՛ հավերժական: Թվում է, թե սիրերգության մեջ այլևս հնարավոր չէ նոր խոսք ասել, բայց Հուսիկ Արան իր սիրերգությամբ եկավ ապացուցելու հակառակը: Հուսիկ Արայի սիրերգությունը պարզ է ու անմիջական, անաղարտ, սրտից սիրտ գնացող, լի լույսով ու մաքրությամբ, նման աղոթքի՝ ուղղված սիրած էակին:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայի շրջանակներում լեզվական նյութներն ուսումնասիրվում են գրական տեքստերի միջոցով: Այդ իսկ պատճառով գրական տեքստերի ընտրությունը կատարվում է խիստ ընտրանքով և գրողի լեզուն, ոճն ու բառապաշարը հաշվի առնելով:

Հանդիումը լի էր բացահայտումներով և անակնկալներով: Հեղինակը բացեց շատ գաղտնիքներ, ներկայացրեց իր աշխարհընկալումը, խոսեց անելիքների մասին: