Էրազմուս+ ARMDOCT /Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան/ ծրագրի երկրորդ փաթեթի շրջանակներում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում անցկացվեց հանդիպում:
Հանդիպմանը մասնակցում էին նորաստեղծ աշխատանքային խմբի անդամները` ծրագրի անդամ բուհերի ետազոտողներից և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ:
Մանկավարժական համալսարանից հանդիպմանը մասնակցում էր Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Տիգրան Միքայելյանը: Աշխատանքային երկրորդ փաթեթով նախատեսված է մշակել դոկտորական կրթության ազգային քաղաքականություն և իրավական կարգավորող փաստաթղթեր` նպաստելով Հայաստանի ինտերգրմանը Եվրոպական բարձրագույն կրթական և հետազոտական տարածքին:
Նշենք, որ մինչ այդ կազմավորվել էր աշխատանքային 4 խումբ, որը ուսումնասիրել է դոկտորական կրթության ԵՄ երկրների փորձը ընդունելության, հետազոտության և կրթության կազմակերպման, աստիճանաշնորհման, ինչպես նաև բուհ-արդյունաբերություն կապի ապահովման ուղղությամբ։
Հետազոտական նոր խումբը աշխատանքային 4 խմբի առաջարկների հիման վրա կմշակի բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ազգային նոր հայեցակարգը և կազմակերպման, աստիճանաշնորհման կանոնակարգերը։