ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում՝ Էրազմուս+ ARMDOCT-ի շրջանակներում
22.11.2021
Հանդիպում՝ Էրազմուս+ ARMDOCT-ի շրջանակներում

Նոյեմբերի 18-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ ARMDOCT /Դոկտորական կրթության բարեփոխումը հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին եւ եմ փորձին համապատասխան/ ծրագրի համակարգման հանդիպումը՝ հայաստանյան համագործակից բուհերի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ի դեպ, ՀՊՄՀ-ն հանդիսանում է ծրագրի գործընկեր համալսարան։

Հանդիպման ընթացքում հստակեցվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի դիրքորոշումները՝ ծրագրի շրջանակներում մշակված դոկտորական կրթության ազգային հայեցակարգի և դոկտորական կրթության աստիճանում բարեփոխումների վերաբերյալ/:

Ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանը ներկայացրեց ծրագրի աշխատանքային փաթեթների իրականացման ընթացքը, ժամանակացույցում առկա փոփոխությունները և գործողությունների հետագա պլանը։

Դոկտորականա կրթության ազգային քաղաքականության նախնական տարբերակին կարող եք ծանոթանալ ստորև՝ https://bit.ly/3qY2l2I / :