ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում Էրազմուս+ BOOST ծրագրի շրջանակներում
12.12.2017
Հանդիպում Էրազմուս+ BOOST ծրագրի շրջանակներում

Օրերս Մանկավարժական համալսարանում էին Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կառլովան և ծրագրի պատասխանատու Էդիթ Սողոմոնյանը:

Այցի նպատակն էր ծանոթանալ Էրազմուս+ BOOST / Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ ծրագրի իրականացման ընթացքին: Աշխատակազմի և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Արա Երեմյանը և Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը ներկայացրին ծրագրի կառավարման մանրամասները, ֆինանսական ասպեկտները, ինչպես նաև ծրագրի պաշտոնական կայքը /http://boost.aspu.am/:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ծրագրի Հայաստանյան գործընկերները՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Շիրակի պետական համալսարանի և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչները: Ներկայացվեց ծրագրի շրջանակներում մինչև այժմ իրականացված միջոցառումները և աշխատանքները, ինչպես նաև հետագա գործողությունների պլանը:

Նշենք, որ Էրազմուս+ BOOST-ը եռամյա ազգային ծրագիր է Կառավարման բարեփոխումների առաջնահերթությունների, 6-րդ հայտարարության և կառուցվածքային գործողությունների միջոցառումների շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել և խրախուսել ՀՀ Բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ: Ծրագրի համակարգողն է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: