Կրթության որոլտի ԱՄՆ դրամաշնորհային ծրագրերի շրջանավարտների համայնքը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում։ Այն անցկացվում է Գլոբալ Ձեռնարկատիրության Շաբաթ-2023 (Global Entrepreneurship Week 2023) շրջանակներում։
Մասնակցում էր հայաստանյան տարբեր բուհեր շուրջ 25 ներկայացուցիչ։
Հանդիպմանը, որը վերաբերում էր Հայաստանի համալսարաններում հիբրիդային կրթությանը, ներկայացվեց Մանկավարժական համալսարանի, Ամերիկյան համալսարանի և Երևանի պետական բժշկական համալսարանի փորձը։
JFDP ծրագրի շրջանավարտ, Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Կարապետյանը ներկայացրեց իր փորձը։
Հանդիպման ավարտին մասնակիցները վստահեցրին, որ պատրաստակամ են համատեղ մշակել ուղեցույցներ, որոնք ուղղված կլինեն Հայաստանի համալսարաններում հիբրիդային ուսուցման մեթոդների ներդրմանը։