ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում քաղաքապետարանում
20.02.2020
Հանդիպում քաղաքապետարանում

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նախադպրոցական ուսումնական հաստատություններում համընդհանուր ներառման գործընթացի կազմակերպման վերաբերյալ կլոր սեղան-քննարկում: Հանդիպմանը ներկա էին ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Կարապետյանը, միևնույն ֆակուլտետի դոցենտներ Մարիաննա Հարությունյանը, Գոհար Հովյանը, Արմինե Կիրակոսյանը, Սվետլանա Մուրադյանը, Երևան քաղաքի ավագանու անդամ, ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոս Սիփան Ասատրյանը և մանկապարտեզների տնօրեններ:

Քննարկվեցին նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների կարիքների գնահատման, նրանց հետ տարվող աշխատանքների խնդիրների և ծնողավարությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ առաջիկայում կազմակերպելու գործնական տեղեկատվական հանդիպումներ, քննարկումներ, պարապմունքներ մանկապարտեզների մանկավարժական աշխատակազմի և երեխաների ծնողների, ընտանիքների համար:

Կողմերը վստահեցրին, որ համագործակցությունը շարունակական է լինելու: