ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում Տատյանա Գուժավինայի հետ
23.11.2017
Հանդիպում Տատյանա Գուժավինայի հետ

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսներն օրերս հյուրընկալել էին ՌԴ-ի Չերեպովեցի պետական համալսարանի սոցիոլոգիայի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Վոլոգդայի գիտական կենտրոնի գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տատյանա Գուժավինային:

Վերջինս հանդես եկավ բաց դասախոսությամբ՝ ներկայացնելով Մանկավարժական համալսարանի և Վոլոգդայի գիտական կենտրոնի համագործակցության հեռանկարներին: Նա անդրադարձավ նաև ընթացիկ տարվա ապրիլին ՀՊՄՀ-ի և Վոլոգդայի գիտական կենտրոնի միջև կնքված պայմանագրի հիմնական կետերը, որոնք կնպաստեն երկու կողմերի ուսանողների և ակադեմիական կազմի շարժունակությանը: Գուժավինան հավելեց նաև, որ պայմանագրի շրջանակներում քննարկվել է նաև հայ ուսանողների կրթական գործընթացը թե՛ բակալավրիական, և թե՛ մագիստրոսասկան ծրագրերով կազմակերպելու հարցը. հնարավոր է անցկացնել նաև պրոֆեսորադասախոսկանա կազմի մասնագիտական որակների բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ:

Տատյանա Գուժավինան ապագա սոցիոլոգներին հրավիրեց մասնակցելու դեկտեմբերի 15-ին կայանալիք օնլայն գիտաժողովին, որում ներկայացված լավագույն հոդվածները կտպագրվեն ժողովածուում:

Հանդիպման ավարտին քննարկվեցին համագործակցության հետագա քայլերը, մասնագիտական գրականության, հոդվածների տպագրման և այլ հարցերի շուրջ համատեղ հնարավորությունները:

Ռուս գործընկերը հանդիպման ավարտին Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնին նվիրեց ժողովածուներ, տեսական և գիտական գրականություն: