ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպումներ ուսանողների հետ
13.05.2019
Հանդիպումներ ուսանողների հետ

Մանկավարժական համալսարանի Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության կողմից մշակվել է Ուսանողի ուղեցույց, որն արդեն տեղադրվել է ֆակուլտետների տեղեկատվական հարթակում։

Այդ շրջանակներում Ուսանողական խորհրդի հետ համագործակցության արդյունքում Կրթության որակի ապահովման և կառավարման բաժնի ու Համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի աշխատակիցները հանդիպումներ ունեցան բուհի 10 ֆակուլտետների ուսանողների հետ:

Դրանց նպատակն էր ծանոթացնել կառույցների գործառույթներին, ուսանողների և աշխատակիցների իրավունքները և պարտականություններն արտացոլող փաստաթղթին: