Հանրապետական գիտաժողով
25.04.2022
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիան հունիսի 23-24-ին կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ հիմնադրման 100-ամյակին:
Գիտաժողովի ուղղություններն են՝
1. Ընդհանուր լեզվաբանություն,
2. Հայոց լեզվի պատմություն,
3. Հին հայերենի տիպաբանության հարցեր,
4. Արդի հայերենի կառուցվածքի հարցեր,
5. Ժամանակակից փոխառությունները հայերենում,
6. Հայերենի դասավանդման մեթոդիկայի հարցեր:
Գիտաժողովին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև 2022թ․ ապրիլի 30-ը․առաջիկայում լրացուցիչ տեղեկատվություն կտեղադրվի նաև գիտաժողովին ներկայացվող հոդվածների պահանջների և անցկացման ձևաչափի վերաբերյալ:
Գիտաժողովի զեկուցումները կհրապարակվեն առանձին ժողովածուով: