ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

10:00

Ապրիլ 17
2020
Մանկավարժական համալսարան
«Բառարանագրության արդի վիճակը և հեռանկարը» խորագրով գիտաժողովը հետաձգվում է

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ 2020թ. ապրիլի 17-ին կայանալիք  «Բառարանագրության արդի վիճակը և հեռանկարը» խորագրով գիտաժողովը հետաձգվում է:

ՀՀ Լեզվի կոմիտեն և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիան 2020թ. ապրիլի 17-ին համատեղ կազմակերպում են հանրապետական գիտաժողով՝ «Բառարանագրության արդի վիճակը և հեռանկարը» խորագրով:

Գիտաժողովի ենթաուղղություններն են՝ էլեկտրոնային բառարաններ, բացատրական և դարձվածաբանական բառարաններ, ուսումնական (դպրոցական) բառարաններ, տերմինաբանական բառարաններ, թարգմանական բառարաններ, գրաբարի բառարաններ։

Մասնակցության հայտը լրացնելու և ուղարկելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով՝ գիտաժողովի մասնակցության հայտ։

 

Նորություններ