ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

10:00

Հոկտեմբեր 25
2019
Մանկավարժական համալսարան
Հանրապետական գիտաժողով՝ «Լեզվաբանական տերմինաբանության հարցեր»

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիան գումարում է «Լեզվաբանական տերմինաբանության հարցեր» խորագրով հանրապետական գիտաժողով:


Գիտաժողովի ենթաուղղություններն են՝ լեզվաբանական տերմինների բառարանագրություն, լեզվաբանական տերմինահամակարգ, բառ և տերմին, տերմինաշինություն, տերմինային պատճենումներ, տերմինագործածություն, տերմինային համարժեքություն, տերմինային աստիճանակարգություն, տերմինային բազմիմաստություն։

Գիտաժողովին մասնակցելու հայտը կարող եք ուղարկել լաբորատորիայի էլ. փոստին՝ lingvolal51@gmail.com մինչև հունիսի 30-ը: Կազմհանձնաժողովի կողմից ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև հուլիսի 10-ը։

Գիտաժողովում արված զեկուցումները /մինչև 10 էջ, շարվածքը՝ հայերեն-sylfaen, տառաչափը՝ 12, միջտողայինը՝ 1,5/ հոդվածների տեսքով կհրատարակվեն գիտաժողովից հետո առանձին ժողովածուով:

Հոդվածին կից ներկայացնել ամփոփումները ռուսերեն և անգլերեն-Times New Roman՝ յուրաքանչյուրը կես էջի սահմաններում:

Մանարամասների համար կարող եք զանգահարել +374 10 59 70 93 հեռախոսահամարով:

Նորություններ