ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանրային դասախոսություններ՝ ՀՊՄՀ-ում
12.10.2021

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետը կազմակերպում է հանրային դասախոսություններ՝ արտասահմանյան հանրահռչակ պրոֆեսորների մասնակցությամբ:

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 11.00-ին, Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը կներկայացնի «Մտորումներ Հայաստանի Առաջին Հանրապետության մասին» թեմայով դասախոսությունը:

Դասախոսությունը կանցկացվի հայերեն լեզվով:

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14.00-ին, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայկական բաժնի վարիչ, Կոլումբիայի համալսարանի Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի և Աֆրիկայի հետազոտությունների բաժնի դասախոս, պրոֆեսոր Խաչիկ Մուրադյանը հանդես կգա «Վերապրելու պայքարը Մեծ եղեռնի համակենտրոնացման ճամբարներում» վերտառությամբ դասախոսությամբ:

Դասախոսությունը կանցկացվի հայերեն լեզվով:

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14.00-ին, Վաշինգտոնի Վիլսոնի կենտրոնի հանրային քաղաքականության փորձագետ, պրոֆեսոր Էմի Աուստին Հոլմսը (Amy Austin Holmes) հանդես կգա «Թուրք-քրդական հակամարտության փոխակերպումը 2015 թվականից սկասած և դրա ազդեցությունը Հյուսիսային Սիրիայի հայերի և ասորիների վրա» ("The Transformation of the Turkish-Kurdish Conflict since 2015 and its impact on Armenians and Assyrians in Northern Syria") խորագրով հանրային դասախոսությամբ:

Դասախոսությունը կանցկացվի անգլերեն լեզով: Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

ՀՊՄՀ ռեկտորատի նիստերի դահլիճ (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 17, երրորդ հարկ)

 

Նորություններ