Պատմ. գիտ. թեկ., պրոֆեսորի պ/կ
Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսորի պ/կ/Հայոց պատմության ամբիոն
Կրթություն
1983-1986 թթ.՝ Սովորել և գերազանցությամբ ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ասպիրանտուրան` «Հայոց պատմություն» մասնագիտության գծով:
1980 թ.՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական արշավախմբի կազմում մասնակցել է Ղափանի շրջանի Վահանավանքի հնագիտական պեղումներին:
1979-1982թթ.՝ Սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը և ստացել անգլերեն լեզվի պատմաբան-թարգմանչի որակավորում:
1978-1983 թթ.՝ Սովորել և գերազանցությամբ ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի` պատմություն - խորհրդային իրավունք բաժինը:
1968-1978 թթ.՝ Սովորել և ավարտել է Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը:Գիտական աստիճան - պատմական գիտությունների թեկնածու, 1989թ.-ին պաշտպանել է թեկանծուական ատենխոսություն՝ «Առաջին համաշխարհային պատերազմը և հայ գաղթականությունը 1914-1917թթ.» վերնագրով
Աշխատանքային փորձ
2004-2006 թթ. Եղել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի փոխդեկանը:
2003թ.-ից առ այսօր դասավանդում է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և Հայաստանի Ֆրանսիական համալսարանում:
1993թ.-իցառ այսօր Համատեղության կարգով՝ որպես հրավիրյալ դասախոս, աշխատում է նաև Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում (Աստվածաբանական համալսարանում)
1990-2004թթ. Համատեղությամբ աշխատել է ՀՀ մասնավոր մի շարք բուհերում («Գալի», «Գլաձոր», «Վաղարշապատ», «Մոնթե Մելքոնյան», «Տուրիզմի միջազգային ակադեմիա»):
1990 թ. Մասնակցել է ՙԴավիթ Անհաղթ՚ հումանիտար համալսարանի հիմնադրմանը և շուրջ 10 տարի վարել նույն համալսարանի Գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի և Հայագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնները:
1990 թ.-ից առ այսօր Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ է:
1987-1989 թթ. եղել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հայոց պատմության ամբիոնի ասիստենտ և դասախոս:
1986-1989 թթ. եղել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Լեզուների ուսուցման ինտենսիվ մեթոդների ֆակուլտետի լաբորանտ:
Կարդացվող դասընթացներ
Բակալվրիատ՝ Հայոց պատմություն (հին շրջան), Հայաստանի պատմական աշխարհագրություն, Հայ եկեղեցու պատմություն
Մագիստրատուրա ՝ Հայ հին և միջնադարյան քաղաքակրթության պատմություն
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Հայաստանի պատմական աշխարհագրություն, հայ եկեղեցու պատմություն, գաղթականություն, Վասպուրականի պատմություն
Վերապատրաստումներ
2015 թվականի փետրվարի 16-ից մարտի 6-ը մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացաման դասընթացին (60 ժամ տևողությամբ):
Անդամակցություն
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի խորհրդի անդամ, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնամեթոդական խորհրդի անդամ, «Պատմություն և հասարակագիտություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ:
Հրապարակումներ
Հայաստանի պատմաաշխարհագրական նկարագիրը հռոմեացի հեղինակների աշխատություններում (Պլինիոս Ավագ, Քվինտ Ռուփուս, Պևտինգերյան քարտեզ), Տպագիր, ՙՎազգենյան դպրանոց՚, 2010 թիվ 1, էջ 4-7,
Վարդանանց խորհուրդը, Տպագիր,«ՙՇողակն» 2010թ. մայիս, Բ, թիվ 10, էջ 4-5
Վանի նահանգապետությունը և հայ-քրդական հարաբերությունների կարգավորման հարցը, Տպագիր, ՙՕրենք և իրականություն՚ 2010թ. մայիս № 5, էջ 28-31
Վարդանանց խորհուրդը, Տպագիր, ՙՄանկավարժական համալսարան՚, 2010թ. մայիս, թիվ5, էջ 3
Ազգագրական, Բանասիրական եւ Պատմա-Հնագիտական Հետազօտութիւնները Վան Վասպուրականի Տարածքում 1910-1917-ին, Տպագիր, ՙՀայկազեան Հայագիտական Հանդէս՚, հատոր Լ, Պեյրութ 2010, էջ 187-204
Նախընտրական պայքարը Վանում և 1908թ. խորհրդարանական երկրորդ ընտրությունները Օսմանյան Թուրքիայում, Տպագիր, ՙՊԲՀ՚, 2010, № 2, էջ 27-40
Վանի նահանգապետությունը եվ քրդերը, Տպագիր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ժողովածու նվիրված Խ. Աբովյանի ծննդյան 200 ամյակին. պրո-ֆեսորադասախոսական անձնակազմի, ասպիրանտների, հայցորդների եվ գիտաշխատողների 54-րդ գիտաժողովի նյութերի /2009թ. նոյեմբեր 19-21/ I պրակ. Երևան, 2010թ., էջ 315-318
Վանի նահանգապետության պարենային քաղաքականությունը (1915թ. մայիս-հուլիս), Տպագիր, ՙԷջմիածին՚, 2010 թ., թիվ 4, էջ 56-62
Վանի նահանգապետության Քաղաքապետարանի եվ Տնտե¬սական մարմնի գործունեությունը (1915թ. մայիս-հուլիս), Տպագիր, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Գիտական տեղեկագիր, Հումանիտար գիտություններ, Երևան, 2010թ., թիվ 1, էջ 19-23
Երիտթուրքական հեղափոխության արձագանքները Վանում 1908թ., Տպագիր, ՙՊԲՀ՚, 2010թ., թիվ 3, էջ 47-53
Սեֆեր-բերլիկը, Թեքեալիֆի Հարպիեն եվ դասալքության խնդիրը Վան-Վասպուրականում 1914 1915թթ., Տպագիր, ՙԷջմիածին՚, 2011 թ., թիվ Դ, էջ 29-46
Էջմիածնի կաթողիկոսության դերը Մայիսյան հերոսամարտերում, Տպագիր, ՙՇողակն՚, 2011թ., հունիս, թիվ 11, էջ 4
Իրավիճակը և բժշկասանիտարական գործի կազմակերպումը Վանի նահանգապետության գավառներում (1915 թ. մայիսի 7– հուլիսի 18) , Տպագիր, ՙԱկունք՚ գիտական հոդվածների ժողովածու, թիվ 2, Երևան, 2011 թ., էջ 3-11
Գեղամ Կիրակոսյան, Տպագիր,«Հայկազեան Հայագիտական Հանդէս», հատոր ԼԱ, Բեյրութ, 2011, էջ 371-372
Արևմտյան Հայաստանի եկեղեցիների ու վանքերի բռնազավթված և ոչնչացված գույքի փոխհատուց¬ման իրավական հիմքերը , , Ինտերնետային կայք www.armar.am
Արևմտյան Հայաստանի եկեղեցիների ու վանքերի բռնազավթված և ոչնչացված գույքի փոխհատուցման իրավական հիմքերը, Տպագիր (պարսկերեն լեզվով), Payman, Caltural quarterly magazine, spring 2012 № 59 (պարսկերեն), p. 6-22,
Վան-Վասպուրականի ազգաբնակչության 1916 թ. նոյեմբերյան գաղթը, Տպագիր, ՙԱկունք՚ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, Գիտական հոդվածների ժողովածու, թիվ 1 (4), Երեվան 2012, էջ 3-8
Անվտանգության ապահովումը և վերաշինության գործի ընթացքը Վան-Վասպուրականում 1916 թ. վերջերին և 1917 թ. սկզբներին, Տպագիր, «Ակունք» Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, Գիտական հոդվածների ժողովածու, թիվ 2 (5), Երեվան 2012, էջ 19-24
Վասպուրականի նահանգային ինքնավար կոմիսարության (երկրորդ կառավարության) գործունեությունը, Տպագիր, «ՊԲՀ», 2012 թ., թիվ 3, էջ 37-52
Վ, Վան-Վասպուրականի դպրոցների և որբանոցների պատմությունից (1908-1918 թթ.), Տպագիր, «Էջմիածին», 2012, թիվ Է, էջ 27-49
Նորսերնդական շարժումը Վանում (1906-1909 թթ.), Տպագիր, ՙՄանկավարժություն՚, 2012, № 8, էջ 38-45
Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Ա. Վռամյանի ծածկագիր նամակըª ուղղված Թալեաթին, Տպագիր, «Լրաբեր. հասարակական գիտությունների», 2013 թիվ 1 (637), էջ 3-14
Դիմադրական պայքարի կազմակերպման առաջին փուլը Վասպուրականի գավառներում (Գավաշ, Կարճկան, Կարկառ, Ալջավազ, Թիմար) (1914 թ. վերջ – 1915 թ. սկիզբ), Տպագիր, ՙՀայագիտական հանդես՚, Երևան, 2013, դ. 1-2 (21-22), էջ 188-203
Վարդանանց խորհուրդը, Տպագիր, Մանկավարժական համալսարան, 2013թ. փետրվարի 15, թիվ 2 (938), էջ 4
Վարդանանց խորհուրդը, Տպագիր, «Էջմիածին», 2013 թ., թիվ Բ, փետրվար, էջ 50-54
Հայկական կոտորածները Վան-Վասպուրականի գավառներում (1914-1915 թթ.), Տպագիր, «Էջմիածին», 2013 թ., թիվ Դ, ապրիլ 2013 թ., էջ 33-44
Վան-Վասպուրականի ազգաբնակչության Մեծ գաղթը. պատճառները, ընթացքը, հետևանքները և պատասխանատվության խնդիրը, Տպագիր, Հայաստանի մայրաքա-ղաքները, գիրք I, Վան, Վան քաղաքի առաջին հիշատակության 2865-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի (7-9 հոկտեմ¬բերի 2010 թ.) նյութերի ժողովածու, Երեվան, 2013 թ., էջ 170-196
Կոտորածների իրականացման նախապատրաստական փուլը Վան-Վասպուրականում Մեծ Եղեռնի նախօրյակին, Տպագիր, ՙԷջմիածին՚, 2014 թ., թիվ Դ, ապրիլ 2014 թ., էջ 60-80
Վասպուրականի 1914-1915 թթ. կոտորածների դրդապատճառների, թուրքական ամբաստանությունների և հայ քաղաքական կուսակցությունների դիրքորոշման հարցի շուրջը, Տպագիր, Ժողովածու. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ի 90-ամյակին նվիրված գիտական նյութերի (2012 թ. դեկտեմբերի 14), մաս 2, Երևան, 2014, էջ 389-393
Արևմտյան Հայաստան. վարչա-քաղաքական համառոտ ակնարկ, Տպագիր, «Մհերի դուռ» (պահանջա-Տէրություն), Երևան, 2014, թիվ 1, էջ 42-48
Կովկասյան ռազմաճակատի քայքայումը և Վան-Վասպուրականի պաշտպանության հարցը 1917 թ. հոկտեմբեր - 1918 թ. փետրվարին, Տպագիր, Արցախի պետական համալսարան. Հայագիտական ուսումնասիրություններ (Հոդվածների ժողովածու), Ստեփանակերտ, 2014 թ. , էջ 57-69,
Վանի կուսակցական գործիչների և մտավորականության ոչնչացումը, Տպագիր, Payman, Cultural quarterly magazine, spring 2014 № 67 (պարսկերեն), p. 69-76,
1917 թ. ռուսական Փետրվարյան հեղափոխության արձագանքները Վանում և Շրջանային վարչության գործունեությունը (1917 թ. մարտ-նոյեմբեր), Տպագիր, «ՊԲՀ», 2014 թ., թիվ 2, էջ 1-24,
Վան-Վասպուրականի ազգաբնակչության վերջին՝ 1918 թ. մարտյան գաղթը և Վանի նահանգի դատարկումը, Տպագիր, ԲՀԱ, 2014 թ., թիվ 1, էջ 19-30, Հաղբատի վանական համալիրը, Տպագրության մեջ է
ORCID ID https://orcid.org/0000-0002-5615-9016
Պարգևներ
Պարգևատրվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, ՀՀ Կրթության և Գիտություն նախարարի, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի ռեկտորի և ՀՊՄՀ-ի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի պատվոգրերով, շնորհակալագրերով և «Մանկավարժական համալսարան-90 ամյակ» մեդալով:
Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն (բառարանով)