ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համլետ Հարությունի Հարությունյան
06.09.2016

Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

 

harutyunyanhamlet06@aspu.am

Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կրթություն
1963թ-1968թ - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ

Գիտական աստիճաններ և կոչում
Պրոֆեսոր - Հայաստանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գիտխորհուրդ
Տեխնիկական գիտությունների դոկտոր - Ավտոմատացված ապարատուրայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագիտական խորհուրդ, ք. Մոսկվա
Տեխնիկական գիտությունների թեկնածու - Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի մասնագիտական խորհուրդ

Աշխատանքային փորձ
Գիտահետազոտական և գիտաարտադրական գործունեություն
2012-2013 - Կապի միջոցների ԳՀԻ ՓԲԸ, տնօրենի տեղակալ
2006-2012 - ԱրմենՍելլ ՓԲԸ, գլխավոր տնօրեն
2001–2008 - ԱրմենԹել ՓԲԸ, Ինֆորմացիոն տեխնոլոգաների ուղղության տնօրեն, գլխավոր տնօրենի խորհրդական
1992-2000 - Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտ, գլխավոր տնօրեն
1968-1992 - Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, տնօրենի տեղակալ, համակարգային մշակումների բաժանմունքի վարիչ
Գիտամանկավարժական գործունեություն
2013-մինչ այժմ - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
2007.-2011 - Ուկրաինայի Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղ, Ֆունդամենտալ առարկաների ամբիոնի վարիչ
2010 – 2014 - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի պրոֆեսոր
1980 – մինչ այժմ – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, հաշվողական տեխնիկայի, էլեկտրոնային տեխնիկայի և ավտոմատացված կառավարման համակարգեր ամբիոններ, դասախոս, պետական հանձնաժողովի նախագահ
Կարդացվող դասընթացներ - Օպերացիոն համակարգեր, Համակարգչի ճարտարապետություն, Ժամանակակից հաշվողական համակարգեր, Ծրագրային համակարգերի նախագծման տեխնոլոգիաներ, Համակարգչային ցանցեր, Էլեկտրոնային ուսուցողական համակարգերի նախագծում, Տեղեկատվական անվտանգության հիմունքներ

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա, ծրագրավորում, ավտոմատացված կառավարման համակարգեր, հեռահաղորդակցական ցանցեր, կրթական գործընթացի ավտոմատացում:

Անդամակցություն
1999 - մինչ այժմ - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտին կից գործող 037 ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդի անդամ:

Հրատարակումներ
47 տպագրված հոդված ամսագրերում, գիտահետազոտական և գիտափորձարարական աշխատանքների վերաբերյալ 65 գիտատեհնիկական հաշվետվություններ, 6 թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություն

Պարգևներ
1980 Պատվո նշան շքանշան;
1979  Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակ գիտության և տեխնիկայի բնագավառում
Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն