ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հավաստագրեր՝ վերապատրաստված դասախոսներին
21.05.2021
Հավաստագրեր՝ վերապատրաստված դասախոսներին

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն հավաստագրեր հանձնեց հոգեբանության և հատուկ մանկավարժության մասնագիտական վերապատրաստման դասընթացի մասնակիցներին:

36 ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթացին մասնակցել է բուհի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 39 և Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի 38 դասախոս:

Մասնակիցների հետ հանդիպման ընթացքում ռեկտորը ևս մեկ անգամ ընդգծեց վերապատրաստումների անհրաժեշտությունը և վստահեցրեց, որ բուհն անում է հնարավորը դասընթացների պատշաճ կազմակերպման և կատարելագործման համար:

Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեց, որ վերապատրաստումները կարևոր հանգամանք են ոչ միայն մասնագիտական հմտությունների և կարողությունների զարգացման, այլև դասախոսների հետագա գործունեության և թափուր աշխատատեղերի ընտրության ժամանակ:

Մասնագիտական վերապատրաստումներն անցկացվել են առցանց ձևաչափով: Բացի հայաստանյան առաջատար մասնագետներից, վերապատրաստողների թվում են եղել նաև արտասահմանյան գործընկերներ, մասնավորապես` Ուկրաինայի ընտանեկան և երիտասարդական քաղաքականության պետական ինստիտուտից պրոֆեսոր Սերգեյ Բոլտիվեցը, Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի պրոֆեսոր Տատյանա Բասիլովան, Ղրիմի Վ.Ի. Վերնանդսկու անվան պետական համալսարանից Օլգա Պիսկուն, Ռուսաստանի կրթության ակադեմիայի «Ռուսաստանի շտկողական մանկավարժության ինստիտուտ»-ից Իրինա Սալոմատինան:

Դասախոսները շնորհակալություն հայտնեցին նման հնարավորության համար և նախանշեցին առցանց վերապատրաստման ուժեղ և թույլ կողմերը, ընդգծեցին վերապատրաստող մասնագետների բարձր փորձառությունը: Նրանք հույս հայտնեցին, որ մասնագիտական և ոչ մասնագիտական առարկաների վերաբերյալ վերապատրաստումը հնարավորություն կտա ստացած գիտելիքները կիրառել և´դասապրոսեցում, և´ գործնական ոլորտում` ևս մեկ անգամ կարևորելով նոր մեթոդների կիրառման անհրաժեշտությունը հոգեբանության և հատուկ մանկավարժության ոլորտներում: Վերապատրաստման մասնակիցները հանդես եկան նաև հոգեբանության ոլորտում նոր սարքավորումներ ունենալու, մասնագիտական կարիքներին համապատասխան դասաժամերն ավելացնելու և այլ առաջարկներով: