ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հավատարմագրման վկայականը շնորհվեց
12.03.2020
Հավատարմագրման վկայականը շնորհվեց

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով Հայկական պետական մանկավարժական համալսարանին շնորհվեց ևս 4 տարով պետական հավատարմագրման վկայական:

Հիշեցնենք, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու որոշում էր կայացրել։

Որոշմանը նախորդել էին բուհի արտաքին գնահատման արդյունքների տևական քննարկումներ։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի անկախ փորձագիտական խումբը համալսարանում իրականացրել էր 10 չափանիշներով գնահատում, դիտարկել նախորդ հավատարմագրումից հետո բուհի առաջընթացը և բարելավման ծրագրի իրագործումը։

Այդ նպատակով փորձագետները հանդիպումներ են ունեցել բուհի Խորհրդի, ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ապահովման մասնագետների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների ու շրջանավարտների, գործատուների հետ։ Խումբն իրականացրել է փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում, դասալսումներ, դիտարկել ուսանողների գնահատումը։