ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Հայ գրականագետներ». խաղ-մրցույթ` աշակերտների մասնակցությամբ
26.03.2021
«Հայ գրականագետներ». խաղ-մրցույթ` աշակերտների մասնակցությամբ

Աբովյանականներն այսօր հյուրընկալել էին Խարբերդի համար 2 դպրոցի 9-12-րդ դասարանների աշակերտներին:

Կրթության հոգեբանության և սոցիլոգիայի ֆակուլտետի ՈՒԽ-ի «Երիտասարդ գրականասերներ» ակումբը նախաձեռնել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

«Հայ գրականագետներ» մրցույթում 7-ական աշակերտ`երկու խմբով պատասխանեցին հայ գրականության վերաբերյալ հարցերին, որոնք կազմվել էին առարկայի դպրոցական դասագրքի շրջանակներում:

Խաղի արդյունքում «Սևակ» և «Վիկտորյա» թիմերը հիմնականում լիարժեք և ճշգրիտ պատասխանեցին հարցերին`ստուգելով իրենց գիտելիքները հայ գրականությունից. արդյունքների համաձայն` մրցույթում հաղթող ճանաչվեց «Վիկտորյա» թիմը:

«Երիտասարդ գրականասերներ» ակումբի նախագահ Ֆլորա Սիմոնյանը շնորհավորեց հաղթողներին և հանձնեց պատվոգրեր, իսկ մյուս խմբի անդամներին` շնորհակալագրեր: ՀՊՄՀ ուսանողնական կառույցի անդամները հույս հայտնեցին, որ համագործակցությունը կլինի շարունակական և վստահեցրին, որ ակումբը պատրաստակամ է կազմակերպելու, անցկացնելու աշակերտ-ուսանող համագործակցությանն ուղղված ցանկացած ձեռնարկ:

Աշակերտները շնորհակալություն հայտնեցին հյուրընկալության համար և «Երիտասարդ գրականասերներ» ակումբին հրավիրեցին Խարբերդի համար 2 դպրոց` առավել ընդլայնված կազմով նմանատիպ խաղ-մրցույթ անցացնելու ցանկությամբ: