Այսօր հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է Մանկավարժական համալսարանի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ուսանող, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը։
Ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն www.aspu.am ի հետ զրույցում նշեց՝ չնայած Սմբատ Գաբրիելյանը բանակ էր զորակոչվել առաջին կուրսում, սակայն հասցրել էր աչքի ընկնել համեստ վարքով։ Որպես պատմաբան Էդգար Հովհաննիսյանը հիշեցնում է, որ սա կնքված հրադադարի կոպիտ խախտման և թշնամու ագրեսիայի հերթական դրսևորումն է, որն ինչպես միշտ կոշտ հակահարված ու պատասխան ստացավ։ Ցավոք` մարդկային կյանքերի գնով:
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խոր վշտակցությունն են հայտնում Սմբատ Գաբրիելյանի հարազատներին, զինակիցներին։