ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայրենիքը պաշտպանելիս զոհված Սմբատ Մազմանյանը բուհի շրջանավարտ էր
29.09.2020
Հայրենիքը պաշտպանելիս զոհված Սմբատ Մազմանյանը բուհի շրջանավարտ էր

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ, ժամկետային զինծառայող Սմբատ Մազմանյանը: 

Ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանն www.aspu.am ի հետ զրույցում նշեց՝  Սմբատ Մազմանյանը նախորդ ուսումնական տարում բուհն ավարտել է գերազանց առաջադիմությամբ, եղբայրը նույնպես ուսանում է ՀՊՄՀ-ում: 

Սմբատ Մազմանյանի հոր ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հերոսաբար զոհվեց 22֊ամյա լեյտենանտ որդիս՝ հրետանավոր Սմբատ Մազմանյանը: Գերազանցության կարմիր դիպլոմով 2019թ. ավարտեց ՀՊՄՀ֊ի մաթեմատիկայի ֆակուլտետը, փորձառու մեղվաբույծ, մեղվապահ էր։ Տղաս, ինչպես զոհվածներից շատերը, դեռատի տարիք ուներ, ամուրի էր և առաջնագծում էր»:

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Սմբատ Մազմանյանի հարազատներին, զինակիցներին։