Հայոց սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող, ժամկետային զինծառայող Արամ Գալստյանը:
Արամ Գալստյանը Կոտայքի մարզի Քասախ գյուղից էր, բանակ էր զորակոչվել 2-րդ կուրսում,
Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արամ Գալստյանի հարազատներին, զինակիցներին, կուրսընկերներին։
Տեղեկացնում ենք, որ Արամ Գալստյանի հոգեհանգիստը կկայանա հոկտեմբերի 7-ին` ժամը 12:00-ից Քասախ գյուղի հոգեհանգստի սրահում: