ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայրենիքը պաշտպանելիս զոհվել է ՀՊՄՀ-ի ուսանող Արմեն Հարությունյանը
02.10.2020
Հայրենիքը պաշտպանելիս զոհվել է ՀՊՄՀ-ի ուսանող Արմեն Հարությունյանը

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհվել է Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող, ժամկետային զինծառայող Արմեն Հարությունյանը:

Ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն www.aspu.am-ի հետ զրույցում նշեց՝ չնայած Արմեն Հարությունյանը բանակ էր զորակոչվել 2-րդ կուրսում, սակայն հասցրել էր աչքի ընկնել համեստ վարքով, վոկալիստ-դաշնակահար էր, մինչ զորակոչվելը` կուրսի ավագը: 

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արմեն Հարությունյանի հարազատներին, զինակիցներին, կուրսընկերներին։ 

Տեղեկացնում ենք, որ Արմեն Հարությունյանի հոգեհանգիստը կկայանա հոկտեմբերի2-ին` ժամը 13:00-ից Կուրղինյան 17 հասցեի Սգո սրահում (Աստղիկ բ/կ-ի հարևանությամբ):