ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայրենիքը պաշտպանելիս զոհվել է ՀՊՄՀ ուսանող Վոլոդյա Աբրահամյանը
23.09.2022
Հայրենիքը պաշտպանելիս զոհվել է ՀՊՄՀ ուսանող Վոլոդյա Աբրահամյանը

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս, հակառակորդի կրակոցից զոհվել է Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող, ժամկետային զինծառայող Վոլոդյա Աբրահամյանը։

Վոլոդյա Աբրահամյանը ծնվել էր 2003 թվականին Երևանում, ավարտել ՀՊՄՀ-ի Հենակետային ավագ դպրոց վարժարանը․ Լրագրություն բաժնի 1-ին կուրսի ուսանող էր։

Խելացի, ազնիվ, զուսպ ու բարի, նվիրված՝ գործին, ընկերներին, հայրենիքին․ Վոլոդյա Աբրահամյանին այսպես է բնութագրում վարժարանի նախկին տնօրեն, բուհի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։

Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Վոլոդյա Աբրահամյանի հարազատներին, զինակիցներին, կուրսընկերներին։ Նրա անունը հավերժ կմնա մեր երկրի, բուհի պատմության մեջ, նրա ընկերների, ուսուցիչների ու դասախոսների սրտերում։

Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի պաշտպանության և հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած քաջորդիներին, բոլոր հերոսացած տղաներին։