ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայտնի են մագիստրատուրայի անվճար ուսուցմամբ մրցույթի արդյունքները
07.07.2020
Հայտնի են մագիստրատուրայի անվճար ուսուցմամբ մրցույթի արդյունքները

Մանկավարժական համալսարանի Ընդունող հանձնաժողովը հրապարակել է 2020-2021 ուսումնական տարվա առկա մագիստրատուրայի 1-ին փուլի՝ անվճար ուսուցմամբ ընդունված դիմորդների արդյունքները: 

ՀՊՄՀ-ի Ընդունող հանձնաժողովի քարտուղար Արթուր Թադևոսյանն www.aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ 1-ին փուլի համար դիմում-հայտ է ներկայացրել 217 դիմորդ: Նրանցից 90-ն ընդունվել են առկա ուսուցմամբ անվճար համակարգ. ցանկին ծանոթացեք այստեղ: Արթուր Թադևոսյանը հավելեց նաև, որ ավճարի փուլը չհաղթահարած դիմորդները վճարովի ուսուցմամբ համակարգ ընդունվելու համար պետք է նորից ներկայացնեն դիմում-հայտ՝ https://dimord.aspu.am/ կայքում:

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է մագիստրոսներին և մաղթում հաջողություններ ու ձեռքբերումներ: ՀՊՄՀ-ի մագիստրատուրայում սովորելու ցանկություն ունեցող մյուս դիմորդներին ևս մեկ անգամ հիշեցնում ենք՝ մեկնարկել է առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի ուսուցման համակարգի ընդունելությունը: Այն մեկնարկել է հուլիսի 6-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 24-ը` առկայի, մինչև օգոստոսի 25-ը՝ հեռակայի համար: