ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայտնի են մաթեմատիկայի և ֆիզիկայի օլիպիադաների հաղթողները
21.02.2018
Հայտնի են մաթեմատիկայի և ֆիզիկայի օլիպիադաների հաղթողները

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում պարգևներ և հավաստագրեր հանձնվեցին ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադաների հաղթողներին:

Ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը շնորհավորեց 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին՝ մաղթելով հաջողություններ և նոր ձեռքբերումներ մաթեմատիկայի և ֆիզիկայի անեզր աշխարհում:

Պրոֆեսորն հորդորեց համագործակցել բուհի դասախոսների հետ, իսկ Classroom հարթակն արդյունավետ կիրառել գիտական, ուսումնական նորույթներին հաղորդակից լինելու համար:

Աշակերտներին շնորհավորեցին նաև ամբիոնների վարիչները, դասախոսները:

«Ուսուցչից մեծ առաքելություն չկա. մանկավարժն հոգևոր ծնող է, որ ձևավորում է երեխաների ներքին աշխարհը: Երջանիկ է նա, ով կյանքում ունեցել է գոնե մեկ ճշմարիտ ուսուցիչ, որ սովորեցրել է ապրել, սիրել հայրենիքն ու լինել բարի»,-նշեց Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Համլետ Միքայելյանն ու մաթեմատիկա մասնագիտությունն ընտրած մի քանի աշակերտի նվիրեց իր հեղինակած գրքերից:

Պրոֆեսորը վստահեցրեց՝ ապագան խելացի երիտասարդներինն է, մնում է հաջողությունները վաստակել ու տարածել հայրենիքում:

Նշենք, որ 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի բաժիններում սովորելու դեպքում կստանան ուսման վարձի զեղչ՝ 10-50 %-ի չափով:

Ի դեպ, օլիպիադայի պատասխաններին և տեղեկագրերին կարող եք ծանոթանալ ֆակուլտետի էջում: