Այսօր Պատմության և իրավագիտության ֆակուլտետում ամփոփվեց հանրապետական օլիմպիադայի արդյունքները:
«Հայոց պատմություն» առարկայից օլիմպիադային մասնակցեցին մայրաքաղաքի և մարզերի ավագ դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների շուրջ 156 դպրոցականներ:
Յուրաքանչյուր տարիքային խմբում բարձր միավորներ հավաքած տասնյակին հանձնվեցին հավաստագրեր և նվերներ, ինչպես նաև ֆակուլտետում ուսումնառության ժամանակ որոշակի զեղչից օգտվելու հնարավորություն, իսկ առավելագույն միավորներ ստացած 3-ական մասնակիցներն արժանացան թանկարժեք նվերների և 30-50 տոկոսի չափով զեղչից օգտվելու հնարավորություն:
Մասնակիցներին և հաղթողներին շնորհավորեցին բուհի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը և Հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանը: