ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՀ նախագահը շնորհավորել է պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանին
20.02.2017
ՀՀ նախագահը շնորհավորել է պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանին

«Գնահատելի է ձեր ավանդը հայ գրականագիտության զարգացման գործում: Ձեր հեղինակած գիտական հոդվածներն ու աշխատությունները կարևոր ձեռքբերում են հայագիտության ասպարեզում: Մեծ է ձեր վաստակը նաև հայ գրականության մասնագետներ կրթելու և դաստիարակելու շնորհակալ գործում: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք և նոր ձեռբերումներ»,- նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանին 75-րդ տարեդարձի առթիվ ուղղված շնորհավորական ուղերձում:

ՀՊՄՀ-ի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Աելիտա Դոլուխանյանը օրեր առաջ նշեց ծննդյան 75-րդ տարեդարձը:

Նրան շնորհավորել է նաև ՀՀ ԱԺ, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով. «Ձեր կենսագրությունն անխզելիորեն կապված է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ, որտեղ գիտական և մանկավարժական գործունեություն եք ծավալում երկար տարիներ՝ կրթելով ու դաստիարակելով բանասերների ու մանկավարժների մի քանի սերունդ»:

«Շնորհներով հարուստ նրա գրականագիտական հայացքն ընդգրկում է դասական և ժամանակակից գրականության լավագույն էջերը»,- շնորհավորական իր ուղերձում նկատել է Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է նաև Հայաստանի գրողների միության վարչությունը, իսկ «Գրական թերթ» շաբաթաթերթը մի ամբողջ էջ է նվիրել տիկին Դոլուխանյանին:
Մանկավարժական համալսարանի անձնակազմը միանում է շնորհավորանքներին՝ Աելիտա Դոլուխանյանին մաղթելով արևշատություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ: