ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին
01.07.2024

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի և Պարույր Սևակի տուն-թանգարանի նախաձեռնությամբ կկայանա Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով:

Թեմատիկ ուղղություններն են.
• Պ. Սևակի գեղարվեստական ժառանգությունը,
• Պ. Սևակի գիտական ժառանգությունը,
• Պ. Սևակի ստեղծագործության գրական առնչությունները,
• Պարույր Սևակը արվեստում,
• Սևակագիտության արդի խնդիրներ:

Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Մանրամասները՝ հղումում

Մասնակցության հայտ

Նորություններ