Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի օրվա առթիվ բուհի աշխատակիցներին շնորհավորել է ՀՊՄՀ-ի Արհեստակցական կազմակերպության նախագահ Էդիկ Գուլյանը։
«Արժանապատիվ աշխատանքը 100-ամյա բուհի բոլոր աշխատակիցների համար հնարավորություն է՝ ազատության, հավասարության, անվտանգության պայմաններում աշխատանքով զբաղվելու, ինչով էլ պայմանավորված է բուհի կայուն զարգացումը: Արհեստակցական կազմակերպությունը, կարևորելով գործատու-աշխատող հարաբերություններում սոցիալական լիարժեք երկխոսությունը, սոցիալական գործընկերության կայուն զարգացումը, համոզված է՝ բուհում դրանց հետ կապված սոցիալական իրավունքների վերաբերյալ աշխատողների իրավագիտակցության բարձրացումը լավագույնս կնպաստի Մանկավարժական համալսարանի արժանապատիվ աշխատանքի կերտմանն ու պահպանմանը»,-նշված է շնորհավորական ուղերձում։