ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հովհաննես Նազարեթի Նազարեթյան
25.02.2016

Բան. գիտ. թեկ., պրոֆեսորի  պաշտոնակատար

nazaretyanhovhannes01@aspu.am

Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսորի պաշտոնակատար/Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Կրթություն
1963-1966 թթ.՝ Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ասպիրանտ («Ժամանակակից հայոց լեզու» մասնագիտությամբ)
1958-1963 թթ.՝նույն ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետի ուսանող

Գիտական աստիճան
1974 թ.- բանասիրական գիտությունների թեկնածու («Դեմքի քերականական կարգը ժամանակակից հայերենում» ատենախոսության պաշտպանություն, K-113.02.01)

Աշխատանքային փորձ
1988 թ. առ այսօր - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
1983-1988 թթ.՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի դոցենտի պաշտոնակատար
1968-1983թթ.՝ նույն ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի ավագ դասախոս
1965-1968 թթ.՝ նույն ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի դասախոս

Կարդացվող դասընթացներ
«Ժամանակակից հայերենի ձևաբանություն», «Ժամանակակից հայերենի շարահյուսություն», «Լեզվաբանության ներածություն», «Բնագրի լեզվաբանական վերլուծություն», «Հայոց լեզվի հատուկ դասընթաց» («Շարահյուսական հոմանիշներ», «Անվանաբանություն»)

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ժամանակակից հայերենի քերականական կառուցվածքը (ձևաբանություն,շարահյուսություն), ընդհանուր լեզվաբանության հարցեր

Վերապատրաստումներ
1984 թ. - Երևանի պետական համալսարանում
2016թ. - Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում

Հրապարակումներ
Դեմքի քերականական կարգը ժամանակակից հայերենում, Երևան, 1978
Նմանաձայնությունների հարցի շուրջը, «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», 1988-2
Թելադրության նյութերի ժողովածու (համահեղինակ),1981,1991
Ժամանակակից հայերենի բայական բառաձևերի հիմքերը, «Հայագիտություն և զուգադրական լեզվաբանություն», պրակ Ե, 2006
Թելադրության բնագրերի ժողովածու (համահեղինակ), 2009
Բայի ցոյական հիմքի բառակազմական արժեքը, ՀՊՄՀ «Հայագիտական հանդես», 2010-1

Պարգևներ
1979 թ. - Պատվոգիր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորատից
1980թ. - Պատվոգիր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորատից
1982թ. - Պատվոգիր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ՈՒԳԸ կենտրոնական խորհրդից
2006 թ. - Շնորհակալագիր Երևանի քաղաքապետարանից՝ «Մայրենի լեզվի օր» պետական տոնի առթիվ
2012 թ. - Պատվոգիր ՀՀ ԿԳՆ-ից՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ- ի հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ
2012թ. - «Մանկավարժական համալսարան- 90-ամյակ» մեդալ՝ ՀՊՄՀ ռեկտորատից

Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն,գերմաներեն և վրացերեն (բառարանով)