
Ամբիոնի վարիչի տեղակալ, պրոֆեսոր, կուրսղեկ
Ամբիոնի վարիչի տեղակալ, պրոֆեսոր/ Ռեժիսուրայի ամբիոն
Կուրսղեկ/4-րդ կուրս
Կրթություն
1970թ․ Հայֆիլմ կինոդերասանի դպրոց
1970-75թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, Ռեժիսորական ֆակուլտետ
1987թ. վերապատրաստվել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտում
Աշխատանքային փորձ
2012թ-ից՝ Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Ռեժիսուրայի ամբիոնի Հեռուստառեժիսուրայի բաժին
1998թ-ից՝ Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Ռեժիսուրայի դասախոս
2007-12թթ․՝ եղել է նույն ֆակուլտետի հեռուստառեժիսուրայի, հեռուստալրագրության և օպերատորության ամբիոնի վարիչ:
1976-1998-ից՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ դերասանի վարպետության ամբիոն, բեմադրիչ-ռեժիսոր
1995-1997 թթ․՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական բաժնի դեկան
1975թ-ից՝ աշխատել է Երևանի Երիտասարդական էքսպերիմենտալ (Փոսի) թատրոնում` որպես բեմադրիչ
1998-2013թթ․ Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես բեմադրիչ
Աշխատել է նաև Հանրային հեռուսատատեսությունում, հեռուստաթատրոն
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն
Հետաքրքրությունների շրջանակը
Գեղանկարչություն, երաժշտություն, պար, շոու-ներկայացումներ, մասսայական միջոցառումների բեմադրություն
Ստեղծագործական աշխատանք
Բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ`
2018-2019թթ- Ֆեդերիկո Գարսիա Լորկա՝ « Արյունոտ հարսանիք»՝դրամա
2022թ.՝ Աթաբեկ Խնկոյան՝ « Մկների ժողովը »՝ մյուզիքլ
2023թ.՝ Աիդա Հովհաննիսյան « Ինձ հետ կանչիր, և ես կգամ»՝ լիրիկական դրամա
2023թ.՝ Վ.Սարոյան «Հեյ, ով կա, գոնե մեկն ու մեկը»՝ երաժշտական դրամա
Հեռուստաթատրոն՝ Մ.Նորմանի «Բարի գիշեր, մայրիկ», «Մեռնիլը որքան դժվար է», «Մկների ժողովը», Երևանի Երիտասարդական էքսպերիմենտալ (Փոսի) թատրոնում` Գ.Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը», Լ.Պիրանդելոյի «Անավարտ ինքնանկար», Հ.Թումանյանի «Կիկոսի մահը», Ա.Այվազյանի «Արլեզ», Ի․ Գրուշաս՝ «Սեր, ջազ, սատանա», Գ․ Անդերսեն՝ «Մարգարիտից առավել թանկ», Էդուարդո դե ֆիլիպո «Իտալական կրքեր», Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ Մ․ Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է«, Ա.Նիկոլայի «Վերադարձ Սորենտո», Կ.Խոդիկյանի «Կինը անձրևից հետո», Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Թեքեյան մշակութային կենտրոնում՝ Պ.Տուրրինիի «Առնետաորս», 2017թ․՝ Ռոստովում «ԵՂԵԼ ԵՆՔ, ԿԱՆՔ, ԿԼԻՆԵՆՔ թատերային գալահամերգ՝ նվիրված Հայ առաքելական եկեղեցու ռուսաստանյան-նախիջևանյան թեմի 300-ամյակին։
Հրապարակումներ
2017թ․՝ Առաջադրվող հանգամանքների ռեժիսորական վերլուծություն (Գիտական տեղկատու, հոդված)
2012թ․՝ Ռեժիսորական ստեղծագործության հոգեբանությունը, (Նոր դար, հոդված)
2009թ․՝ Անձնական ստեղծագործական որակների ձևավորում, (Նոր դար, հոդված)
2008թ․՝ Հոգեբանական գործոնի դերը ստեղծագործական մթնոլորտի համար, (53-րդ գիտաժողովի նյութերի ժողովածու, հոդվա)
2006թ․՝ Դիմորդի ապագա մասնագիտական ունակությունների բացահայտումը արվեստի ոլորտում,(Մանկավարժական միտք, ձեռնարկ բուհերի համար)
2006թ․՝ Բեմական կերպարի հոգեբանությունը, հոդված
2005թ․՝ Ստեղծագործական խիզախության որոնումներ, (Գիտական տեղեկատու, հոդված)
Անդամակցություն
Թատերական գործիչների միության անդամ (1980 թ․-ից)
Պարգևներ
Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային փառատոների: Արժանացել է մրցանակների, մեդալների, կոչումների, որոնցից են` ՀԹԳՄ ոսկե մեդալ,
«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի մրցանակ,
ՀՀ մշակույթի նախարարության Մետաքսյա Սիմոնյանի անվան «Լավագույն ռեժիսոր» մրցանակ` Ա.Այվազյանի «Արլեզ» բեմադրության համար:
2015թ Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված` բեմադրել է Հ.Շիրազի «Հայոց Դանթեական» պոեմի հիման վրա «Դանթեական-15» ներկայացումը, որը ցուցադրվել է Հայաստանում և արտասահմանում:
Որպես հեռուստառեժիսորական կուրսի դիպլոմային ներկայացում «Դանթեական-15»-ը արժանացել է մի շարք մրցանակների:
Լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն