Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսորի պ/կ
Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսորի պ/կ /Մանկավարժության ամբիոն
Կրթություն
1996-2001թթ.` Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Ընդհանուր մանկավարժության ամբիոնի հայցորդ:
1982-1987թթ.` Երևանի Պետական Համալսարան` Բանասիրական ֆակուլտետ:
Գիտական աստիճան
Մանկավարժական գիտությունների թեկնածու /2006 թ․ /
Մասնագիտությունը` ԺԳ.00.01- «Մանկավարժության տեսություն և պատմություն», մասնագիտական խորհուրդ՝ Մանկավարժություն–020․
Ատենախոսության թեման՝ «Երևանի հոգևոր թեմական դպրոցը որպես 19-րդ դարի ազգային մշակույթի կենտրոն»։
Աշխատանքայի փորձ
2023թ․ փետրվարից պրոֆեսորի պ/կ։
2019թ․ մինչ այսօր Մանկավարժության ամբիոնի դոցենտ։
2013թ-2018 Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դոցենտ։
2005թ․-2012թ. Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Մանկավարժության միջֆակուլտետային ամբիոնի վարիչ։
2002թ. Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի դասախոս։
1990-2002թթ. Ռ.Մելիքյանի անվ. երաժշտական-մանկավարժական ուսումնարանում հայոց լեզվի, գրականության և խոսքի մշակույթի ուսուցիչ։
1988-1990 թթ.Երևանի թիվ 138 միջ. դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։
1981-1982թթ. Էջմիածնի թիվ 7 մանկապարտեզում` որպես դաշնակահար:
Կարդացվող դասընթացներ
Կրթության և մանկավարժական մտքի պատմություն, Տեսական մանկավարժություն, Էթնոմանկավարժություն, Սոցիալական մանկավարժության պատմություն, Մանկավարժական հաղորդակցում, Կառավարման մեթոդաբանություն, Հայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմություն, Մանկավարժական հետազոտությունների մեթոդաբանություն:
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Կրթության և մանկավարժական մտքի պատմություն, Էթնոմանկավարժություն, Հայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմություն, Մանկավարժական հաղորդակցում, Կառավարման մեթոդաբանություն:
Վերապատրաստումներ
2004-2005թթ. մասնակցություն «Տարրական դպրոցի ուսուցիչների վերապատրաստում», «Քննադատական մտածողության զարգացումը` կարդալու և գրելու միջոցով», «Հայաստանում մանկավարժական կադրերի վերապատրաստում» SORES-ի և IREX-ի կողմից կազմակերպված ծրագրերին:
2004-2005թթ. մասնակցություն ԱՄՆ-ի պետքարտուղարության կրթական մշակութային բաժնի կողմից իրականացվող «Մանկավարժական կադրերի վերապատրաստման ծրագրին»:
2012թ. մասնակցություն Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կողմից «Ներառական կրթության տեսություն, պրակտիկա և կառավարում» առարկայի գծով կազմված վերապատրաստման դասընթացին:
2006-2010թթ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի կողմից «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման» ծրագիր որպես` վերապատրաստող դասախոս:
2011-2012թթ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Ատեստավորման ենթակա դասվարների մասնագիտական զարգացման» վերապատրաստման ծրագրին՝ որպես վերապատրաստող դասախոս:
2012թ. ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցների վերապատրաստման ծրագրին՝ որպես վերապատրաստող դասախոս:
2012թ. ՀՀ ՊՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսների վերապատրաստման ծրագրին՝ որպես վերապատրաստող դասախոս:
2013-2014թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստման ծրագրին՝ որպես վերապատրաստող դասախոս:
2016թ. Երևանի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստման ծրագիր` որպես վերապատրաստող դասախոս:
2020թ. Հուլիսի 12- 27-ը 72 ժամ տևողությամբ հեռավար վերապատրաստում ЮРАЙТ Образовательная Академия Летняя школа преподавателя — 2020// 22-26 июня, 2020.// ՌԴ Կրթական Յուռայթ կրթական ակադեմիայի «Դասավանդողի որակավորման բարձրացման ծրագիր» և Որակավորման բարձրացման հավաստագիր։
Անդամակցություն
2009-2013 «Կրթությունը և գիտությունը Արցախում» գիտամեթոդական և գիտահանրամատչելի պարբերականի, 2010-2014 «Ընտանիք և դպրոց», 2011 -2013 «Նախաշավիղ» ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ:
2009-2014 ԿԱԻ Տարրական դասարանների մայրենի լեզվի դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների առարկայական հանձնաժողովի անդամ:
2019 թվականից առ այսօր՝ ՀՀ վարչապետին կից Հանրային խորհրդի Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի անդամ:
Հրապարակումներ
Հեղինակ 60 գիտամանկավարժական հոդվածների, 11 վեբինարների /Համապատասխան հավաստագրեր/ 1 ուսումնամեթոդական ձեռնարկի՝ «Մանկավարժական հաղորդակցում» ուսումնամեթոդական ձեռնարկ, Եր., 2011թ., 202 էջ :
1 ուսումնական ծրագրի՝ «Ներառական կրթության տեսություն և պրակտիկա», ուսումնական ծրագիր, Եր., 2012թ. 47 էջ:
2 բառարանների համահեղինակ՝ «Հոգեբանամանկավարժական բառարան» , Եր., 2014թ., 254 էջ, «Կենսաբանական տերմինների ընդարձակ բացատրական » բառարան ․ՀՀ Գիտ. ազգային ակադեմ. Երևան, 2018թ. Երևան, 360 էջ:
• Современные образовательные реформы и компетентностная образовательная парадигма как вызов времени // Образование личности. Журнал «Образование личности», Самара, 2015г. №1. РИНЦ ст. 28-39․
• «Вопросы внедрения системы и подготовки специалистов инклюзивного образования». Сборник научных трудов в честь десятилетнего юбилея профессиональной научно-педагогической деятельности кафедры социологии СПбГЭУ 2015. ст. 79․
• Влияние телевидения на формирование духовно-нравственных ценностей у учащихся Международная научно-практическая конференция X Международные научные чтения (памяти А.М. Бутлерова), г. Москва, 19 мая 2017г. РИНЦ. Էջ 37-40
•Диагностика как важная составляющая компетенций педагога․ Perspectives. The 1st International symposium proceedings (January 25, 2018), Premier Publishing s.r.o. Berlin. 2018. pp. 43–47.
• The problem of the rights of children with disabilities in Republic of Armenia. Problems of Sience. «International scientific review of the problems of philosophy, psychology and pedagogy. XII Specialized Conference.Boston. USA. 11.07.2019. pp75-82․
• AESTHETIC EDUCATION IN ELEMENTARY SCHOOL. / ЭСТЕТИЧЕСКОЕ ОБРАЗОВАНИЕ В НАЧАЛЬНОЙ ШКОЛЕ․ Boston. USA. FEBRUARY 18-19, 2020. CONFERENCE SITE: HTTPS://SCIENTIFIC-CONFERENCE.COM
• «The Social-psychological and Pedagogical Aspects of Acmeology» «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ» /Main Issues of Pedagogy and Psychology /vol. 20 No. 2 (2021) p․ 64-75
• «Անիմացիոն ֆիլմերի ազդեցությունը երեխայի դաստիարակության գործընթացում» Սոցիալ-մշակութային միջավայրի ազդեցությունը մանկության վրա. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով գիտաժողով, նոյեմբերի 30, 2021թ., էջ 150-156․
• The Social-psychological and Pedagogical Aspects of Acmeology /(Co-authored)/, Khachatur Abovian Armenian State Pedagogical University, Main Issues of Pedagogy and Psychology / Scientific Periodical, vol. 20 No. 2 (2021) p․ 64-75/https://miopap.aspu.am/index.php/miopap․
• Անդրագոգիկայի մեթոդաբանական մոտեցումները մանկավարժական բուհի ուսուցման համակարգում /համահեղինակ/, «Կրթությունը 21-րդ դարում» գիտամեթոդական միջազգային գրախոսվող հանդես, Թիվ 1(7), -Եր․։ԵՊՀ հրատ․, 2022, 165-172 էջեր, 37.013.83DOI https://doi.org/10.46991/ai.2022.7.1.165-172
ORCID ID https://orcid.org/0000-0002-1676-9848
Պարգևներ
2022թ․ պարգևատրվել է ՀՊՄՀ 100-ամյակի հուշամեդալով
2007թ. պարգևատրվել է պատվոգրով` Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում մանկավարժական կադրերի պատրաստման գործում ունեցած ներդրման համար:
Լեզուներ հայերեն՝ գերազանց, ռուսերեն, անգլերեն / բառարանի օգնությամբ /։