ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հովհաննես Օնիկի Հովհաննիսյան
17.02.2016

Փիլ. գիտ. թեկ., դոցենտ

hovhannisyanhovhannes25@aspu.am

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ/Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն

Կրթություն
1992-1995 թթ.՝ ԵՊՀ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրա (գիտության թեկնածու):
1987-1992թթ.՝ ԵՊՀ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ (գերացանցության դիպլոմ):

Գիտական աստիճան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, 1996թ.: Թեմա` «Վեճը որպես մտավոր հաղորդակցման եղանակ. փիլիսոփայական վերլուծություն»: (Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի միացյալ մասնագիտական խորհրդի որոշմամբ, Վկայագիր ԱNo 00271):

Աշխատանքային փորձ
2013 թ.-ից՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ:
2012-2015 թթ.՝ Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն:
2004-2010 թթ.՝ Վ.Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանի «Յունեսկօ»-ի Մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի դոցենտ:
2008-2010 թթ.՝ «Հռետորիկայի ժամանակակից հիմնահարցեր» թեմայով գիտահետազոտական թեմայի ղեկավար (ՀՀ ԿԳՆ թեմատիկ ֆինանսավորում):
2005-2007 թթ.՝ «Վիճաբանության տեսություն և արվեստ: Բանակցային տեխնոլոգիաներ» գիտահետազոտական թեմայի ղեկավար (ՀՀ ԿԳՆ թեմատիկ ֆինանսավորում):
2005, 2006 թթ.՝ ՄԱԿ-ի Ազգային զարգացման ծրագրի` մասնագիտական կրթության հարցերով փորձագետ, ազգային փորձագետների թիմի ղեկավար:
2003 թ.-ից՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, հունաիտար հասարակագիտական առարկաների ամբիոնի պատասխանատու:
2000 թ.-ից՝ մինչ այժմ` ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի դոցենտ:
1996-2000 թթ.՝ ԵՊՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն` ավագ դասախոս:
1996 թ.՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոն` ավագ լաբորանտ:
1993-1998 թթ.՝ ՀՀ Հեռուստառադիոպետվարչության (հետագայում` ՀՀ կառավարությանն առընթեր Տեղեկատվության և գրահրատարակչության վարչության) հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն` խմբագիր, ապա` գլխավոր մասնագետ:
1992-1994 թթ.՝ ՀՀ Լուսավորության նախարարության Մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ` կրտսեր գիտաշխատող:
1990-1992 թթ.՝ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, լաբորանտ:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Փիլիսոփայություն, Սոցիալական փիլիսոփայություն, Փաստարկում և ճարտասանություն

Մագիստրատուրա՝ Սոցիալական փիլիսոփայություն, Փաստարկում և ճարտասանություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Տրամաբանական համակարգեր
Իմացաբանություն և մեթոդաբանություն
Հռետորիկա և փաստարկում
Սոցիալական հաղորդակցում
Սոցիալական համակարգեր և փոխակերպում

Վերապատրաստումներ
2004 թ.՝ դասախոսների որակավորման բարձրացման դասընթաց (ԵՊՀ, հավաստագիր):
2009 թ.՝ դասախոսների մանկավարժական-հոգեբանական վերապատրաստման դասընթացներ (ԵՊՀ, վկայական):
2010 թ.՝ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթաց (ԵՊՀ, հավաստագիր):

Անդամակցություն
(ՀԿ, մասնագիտական խորհուրդ, գիտական հանդեսի խմբագրություն, ֆոնդեր և այլն)
2013 թ.-ից՝ Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի «Իմաստություն» գիտական հանդեսի խմբագրակազմի անդամ, գլխավոր խմբագրի տեղակալ:
2014 թ.՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ, Իրավական խորհրդատվական խմբի անդամ;
2012-2016 թթ.՝ Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային ինստիտուտի փոխնախագահ;
2010 թ.-ից՝ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի անդամ;
2010 թ.-ից՝ Քաղաքացիական հասարակության աջակցության հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ;
2009 թ.-ից՝ ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի անդամ, ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ;
2008 թ.-ից՝ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մեթոդական խորհրդի անդամ;
2006 թ.-ից՝ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի գիտխորհրդի անդամ;
2005 թ.՝ Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի «Ինչպես եմ տեսնում 21-րդ դարի փիլիսոփայությունը» մատենաշարի խմբագրական կոլեգիայի անդամ
2004 թ.-ից՝ «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ;
2003 թ.-ից՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գիտամանկավարժական խորհրդի անդամ;
2002 թ.-ից՝ Փաստարկման միջազգային ինստիտուտի «Երիտասարդ գիտնականի ամբիոն» մատենաշարի խմբագրական կոլեգիայի անդամ;
2001 թ.-ից՝ Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի գլխավոր խորհրդական;
1998 թ.-ից՝ Հայոց փիլիսոփայական ակադեմիայի գլխավոր գիտնական քարտուղար:

Հրապարակումներ
Հոդվածներ՝ 32
Գրքեր՝ 4
Ուսումնական ձեռնարկներ՝ 3:
2011-2015թթ. հրատարակվածների ցանկ.
1. Հովհաննիսյան Հ., Զաքարյան Լ., Օսիպով Վ.: Հայաստանում հասարակական-քաղաքական մասնակցության գենդերային առանձնահատկությունները: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ, Երևան, «Ասողիկ» 2011, 73 էջ: http://unfpa.am/sites/default/files/SPP_report_Arm.pdf
2. Hovhannisyan H., Zakaryan L., Osipov V. Gender dimension of civic and political participation in Armenia. United Nations Population Fund, Yerevan, 2011, 71p.: http://www.osce.org/yerevan/81699?download=true
3. Հովհաննիսյան Հ.Օ.: Հասարակական համակարգի փոխակերպման կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները: «Իմաստություն» հանդես: Թիվ 1, Երևան, «Տիգրան Մեծ», 2013, էջեր՝ 19-25:
4. Հովհաննիսյան Հ., Պետրոսյան Ա. և ուրիշներ: Մասնակցություն հանուն փոփոխությունների: Որակական հետազոտության արդյունքներ: «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոն, Oxfam GB: Երևան, «Ասողիկ», 2012, 69 էջ:
5. Հովհաննիսյան Հ.Օ.: Հայաստանում քաղաքացիական հասարակության հաստատությունների զարգացման հիմնախնդիրները. պետական քաղաքականությունը հասարակական կազմակերպությունների բնագավառում: «Հասարակական շարժումը Հայաստանում արդի փուլում. նոր մարտահրավերներ և հեռանկարներ» (խորհրդաժողովի նյութերի ժողովածու): Երևան: «Ասողիկ», 2014, էջեր՝ 34-39:
6. Հովհաննիսյան Հ.Օ.: Հասարակական համակարգի կառուցվածքային-գործառութային բնութագիրը և կառավարման խնդիրները (մեթոդաբանական տեսանկյուններ): «Բանբեր Երևանի համալսարանի»: Փիլիսոփայություն, հոգեբանություն: No3(18), Երևան, 2015, էջեր՝ 42-55: http://ysu.am/files/04H_Hovhannisyan-1450350652-.pdf
7. Հովհաննիսյան Հ.Օ.: Փաստարկում և հռետորություն: Դասընթաց իրավագիտության մագիստրանտների և իրավական ոլորտի աշխատողների համար: Հայաստանում Ֆրանսիական համալսարան, Երևան, 2015, 276 էջ:
8. Հովհաննիսյան Հ.Օ. Հարությունյան Ա. և ուրիշներ: Մասնակցային ժողովրդավարությունը տեղական ինքնակառավարման համակարգում: Ձեռնարկ, երկրորդ լրացված հրատարակություն: Երևան, «Ասողիկ», 2015, էջեր՝44-49; 94-102;

ORCID ID https://orcid.org/0000-0002-3878-2517

Պարգևներ
Երևանի պետական համալսարանի պատվոգրեր, 2009; 2014թթ.,
Հայոց փիլիսոփայական ակադեմիայի «Եռամեծ փիլիսոփա Դավիթ Անհաղթ» մեդալ, 2007թ.,2012թ.,
Հայաստանում ֆրանսիական համալսարանի շքանշան 2010թ.,
ՀՀ պաշտպանության նախարարության «Հայաստանի զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալ, 2012թ.:

Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, Ֆրանսերեն