ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հովիկ Վաչագանի Հովհաննիսյան
22.02.2016

Դասախոս

hovhannisyanhovik45@aspu.am

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դասախոս/Հեռուստառադիոլրագրության ամբիոն

Կրթություն
1978 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:

Աշխատանքային փորձ
2011թ.–ից «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» -ի տնօրեն
2009թ.- ից «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան» -ի տնօրեն
2007 թ-ից Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում
2004-2006թթ. ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար
2001թ. –ին Հայաստանի գրողների միության Վարչության քարտուղար, միաժամանակ Հանրային ռադիոյի մշակութային ծրագրերի ղեկավար
1978թ. Հայաստանի Հեռուստառադիոհաղորդումների պետական կոմիտեում

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Ռադիոլրագրության հիմունքներ, հեռուստալրագրության վարպետություն, լրագրության տեսություն և մեթոդաբանություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ռադիո, թատրոն, հեռուստատեսություն, արվեստ, լրագրություն, կինո

Անդամակցություն
Հայաստանի գրողների միության

Հրապարակումներ
Լույս է ընծայել տասներեք բանաստեղծական ժողովածու՝
1. «Տունը ծաղկաթերթիկի վրա» 1979թ.,
2. «Արահետ» 1990թ.,
3. «Աստղագուշակ» 1995թ.,
4. «Արեգակն արդար» 1997թ.,
5. «Թափառական ամառներ» 1999թ.,
6. «Ծես» 2000թ.
7. «Ժայռագրեր» 2003թ.,
8. մատենաշար 21 –րդ դարի հայ պոեզիա. Հ.Հովեյան – «Բանաստեղծություններ» 2004թ.,
9. «Կեսգիշերային լիբրետո» 2006թ., «
10. ՈՒրարտական անձրևներ» 2009թ.,
11. «Հիշողության կավ» 2011թ.,
12. «Քամիների վերադարձը» պարսկերեն /2013 թ.- Իրանի Իսլամական Հանրապետություն/,
13. ¬«Վրիպած ջրհեղեղ» 2014թ.
14. «Անժամանակություն» 2015թ.

Հովիկ Հովհաննիսյանի /Հովեյանի/ սցենարներով ու տեքստերով նկարահանվել են «Ծաղկած քարեր», «Երևանյան շատրվաններ», «Նրա կյանքի ճանապարհը» /գեղանկարիչ Հակոբ Հակոբյան/, «Հայաստանի ազգային պատկերասրահ - եվրոպական կերպարվեստ» /1-ին, 2 –րդ, 3 –րդ մասեր/, «Կրակե ծաղիկ» /Ցվետանա Պասկալևա/, «Կոչեմ ապրողաց »/ Հայ - ամերիկյան համատեղ փաստագրական ֆիլմ, որը պատմում է ստալինյան տարիներին Հայաստանում կատարված անցուդարձի մասին/, «Երևան» / ֆիլմը պատմում է այսօրվա Երևանի, երևանցու, հին ու նորի, հազարամյակներ առաջ ստեղծվածի ու այսօրվա հայ մարդու ձգտումների մասին/, «Երևանի ամերիկյան համալսարան», «Հայկական դրամ», «Սուրբ ծեսերի երկիր», «Քարե վկաներ» և այլ փաստագրական կինոնկարներ:

Լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն