ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աղվան Գառնիկի Հովսեփյան
09.02.2017

Իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսորի պ/կ

Hovsepyanaghvan18@aspu.am

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորի պ/կ, իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Կրթություն

1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը

Գիտական աստիճան

Իրավաբանական գիտությունների դոկտոր

Աշխատանքային փորձ

  • ՀՀ Նախագահի 2014 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ:
  • ՀՀ Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 24-ի կարգադրությամբ նշանակվել է Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ:
  • 2004թ. - 2013թ. սեպտեմբերը - ՀՀ գլխավոր դատախազ:
  • 1999 - 2004 թթ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
  • 1998 - 1999 թթ.`  ՀՀ գլխավոր դատախազ:
  • 1998թ. թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական մասի պետ:
  • 1989 - 1998 թթ.` ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ:
  • 1986 - 1989 թթ.` Արթիկի շրջանի դատախազության քննիչ:
  • 1978 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Լեռնային Ղարաբաղի դատախազությունում, նախ՝ որպես ավագ քննիչ, դատախազի օգնական, ապա՝ քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական:
  • Մասնագիտական գործունեությունն սկսել է 1974 թվականից՝ աշխատելով Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ:

Կարդացվող դասընթացներ

Մագիստրատուրա` Դատախազության տեղը Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համակարգում և օրենսդրական կարգավորումը, Այլընտրանքային պատժատեսակների հիմնախնդիրները


Հրապարակումներ

Մենագրությունների, մի շարք գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է

Պարգևներ և կոչումներ

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով 1999 թ. Աղվան Հովսեփյանին շնորհվել է Արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճան, իսկ 2003 թվականին` ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում։

 Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է մի շարք պետական եւ գերատեսչական պարգեւներ։ ՀՀ Նախագահի 2006 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

ՌԴ Նախագահի 2012 թվականի ապրիլի 14-ի հրամանագրով իրավակարգի և օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար պարգևատրվել է Պատվո շքանշանով:

ՀՀ Նախագահի 2015թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: