ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի 1-ին կուրսեցիների ընդունելության ժամանակացույց
28.08.2019
ՀՊՄՀ-ի 1-ին կուրսեցիների ընդունելության ժամանակացույց

Մանկավարժական համալսարանն այս տարի իր առաջին կուրսեցիներին կդիմավորի սեպտեմբերի 2-ին: Ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, կուրսերի ղեկավարները ,պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողական կառույցների ներկայացուցիչները բուհում առաջին կուրսեցիներին կդիմավորեն հետևյալ ժամանակացույցով՝

Բանասիրական ֆակուլտետ՝ ժամը 09:15-ին՝ 300 լսարան (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 3-րդ հարկ),

Գեղարվեստական կրթության ֆակուլտետ՝ ժամը 09:30-ին` ֆակուլտետի դահլիճ (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 4-րդ հարկ),

Օտար լեզուների ֆակուլտետ՝ ռուսական բաժինը ժամը 09:30-ին՝ 114 լսարան, անգլերենի, գերմաներենի և իսպաներենի բաժինը՝ 13:00-ին՝ 114 լսարան (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 1-ին հարկ),

Պատմության և իրավագիտության ֆակուլտետ՝ 11:00-ին՝ բուհի Գրադարանի հումանիտար ընթերցասրահ (հասցե՝ ՀՊՄՀ-ի գլխավոր մասնաշենք, 2-րդ հարկ),

Սկզբնական կրթության ֆակուլտետ՝ 09:00-ին՝ բուհի Գրադարանի հումանիտար ընթերցասրահ (հասցե՝ ՀՊՄՀ-ի գլխավոր մասնաշենք, 2-րդ հարկ),

Կենսաբանության, քիմայի և աշխարհագրության ֆակուլտետ՝ ժամը 09:30-ին՝ 603 լսարան (հասցե՝ ՀՊՄՀ-ի գլխավոր մասնաշենք, 6-րդ հարկ),

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ՝ ժամը 11:30-ին՝ 713 լսարան (հասցե՝ ՀՊՄՀ-ի գլխավոր մասնաշենք, 7-րդ հարկ),

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ՝ 9:30-ին՝ 411 լսարան (հասցե՝ ՀՊՄՀ-ի գլխավոր մասնաշենք, 4-րդ հարկ),

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ՝ ժամը 12:00-ին՝ բուհի գլխավոր մասնաշենքի 502 լսարան (հասցե՝ ՀՊՄՀ-ի գլխավոր մասնաշենք, 5-րդ հարկ),

Կուլտուրայի ֆակուլտետ՝ ժամը 9:30-ին մասնաշենքի դահլիճում (հասցե՝ Ալեք Մանուկյան 13ա, 1-ին հարկ):

Ուսումնական տարվա առաջին օրը ուսանողները կծանոթանան բուհի պատմությանը, ֆակուլտետի կառուցվածքին, ուսումնական պրոցեսին:

Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի 10 ֆակուլտետների 1-4-րդ կուրսերի ուսանողների 2019-2020 ուսումնական տարում դասերը կանցկացվեն հետևյալ գրաֆիկով.

✔️1-ին հերթ՝ սկիզբը ժամը 09:30-ին
1.Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
2.Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ
3.Սկզբնական կրթության ֆակուլտետ
4.Բանասիրական ֆակուլտետ
5.Գեղարվեստական կրթության ֆակուլտետ
6.Կուլտուրայի ֆակուլտետ

✔️2-րդ հերթ՝ սկիզբը ժամը 12:50-ին
1.Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ
2.Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ
3.Պատմության և իրավագիտության ֆակուլտետ
4.Օտար լեզուների ֆակուլտետ