ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի 1-ին կուրսեցիների ընդունելության ժամանակացույց
28.08.2020
ՀՊՄՀ-ի 1-ին կուրսեցիների ընդունելության ժամանակացույց

Մանկավարժական համալսարանն այս տարի առկա ուսուցման բակալավրիատի 1-ին կուրսերի ուսանողներին կդիմավորի սեպտեմբերի 1-ին:
Ուսումնական մեկնարկին ընդառաջ բուհի բոլոր մասնաշենքերում իրականացվել են հակահամաճարակային բոլոր միջոցառումները, ախտահանվել են լսարանները, մասնաշենքերը հագեցվել ախտահանիչ պարագաներով:

Ուսանողները ջերմաչափվելու են շենք մտնելիս: Հորդորում ենք խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները և պարադիր դասի ներկայանալ դիմակով:

1-ին կուրսեցիների դասերի ժամանակացույցը` ըստ ֆակուլտետների:

✔1-ին հերթ՝ սկիզբը ժամը 09:30-ին
1.Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ (հասցե՝ Խանջյան 5, 4-րդ հարկ),
2.Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ (հասցե՝ Խանջյան 5, 6-րդ հարկ),
3.Սկզբնական կրթության ֆակուլտետ (հասցե՝ Խանջյան 5, 5-րդ հարկ),
4.Բանասիրական ֆակուլտետ (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 3-րդ հարկ)
5.Գեղարվեստական կրթության ֆակուլտետ (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 4-րդ հարկ,)
6.Կուլտուրայի ֆակուլտետ (հասցե՝ Ալեք Մանուկյան 13ա, 1-ին հարկ):

✔2-րդ հերթ՝ սկիզբը ժամը 12:50-ին
1.Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ (հասցե՝ Խանջյան 5, 7-րդ հարկ),
2.Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ (հասցե՝ Խանջյան 5, 5-րդ հարկ),
3.Պատմության և իրավագիտության ֆակուլտետ (հասցե` Տիգրան Մեծի 17, 2-րդ հարկ)
4.Օտար լեզուների ֆակուլտետ (հասցե՝ Ալեք Մանուկյան 13, 1-ին հարկ)

1-ին կուրսերի սիրելի ուսանողներ, դասացուցակները տեղադրված են բուհի պաշտոնական կայքում. www.aspu.am - ում Ֆակուլտետներ բաժնից յուրաքանչյուրում Ուսանողի անկյուն ենթաբաժնում գտեք Ձեր դասացուցակը: