ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի դասախոսների մասնակցությունը TEMPUS-ի սեմինարներին
11.11.2015
ՀՊՄՀ-ի դասախոսների մասնակցությունը TEMPUS-ի սեմինարներին

Վերջերս Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դասախոսներ Վարազդատ Վարդազարյանը, Գուրգեն Ասատրյանն ու Լուսինե Ղուլղազարյանը մասնակցել են TEMPUS ծրագրի MathGeAr նախագծի շրջանակներում Քեմնիցի Տեխնիկական Համալսարանում անցկացվող «Workshop on European STEM curricula and Effective Math Teaching» սեմինարներին:

Ի դեպ, եռամյա նախագիծը (01.2014-12.2016) վերաբերում է մաթեմատիկական ծրագրերի և ուսուցման մեթոդների արդիականացմանը Անդրկովկասյան երկրներում:

Սեմինարների ընթացքում ներկայացվեցին Քեմնիցի Տեխնիկական Համալսարանում մաթեմատիկայի դասավանդման ընթացքում կիրառվող համակարգչային տարբեր միջավայրեր՝ OPAL, MathBridge: Այդ միջավայրերում տեղադրված են «Մաթեմատիկա» առարկային վերաբերվող բազմաթիվ ուսումնական նյութեր, որոնք հնարավորություն են տալիս ուսանողին ինքնուրույն ուսումնասիրել առարկան, գտնել ուսումնական նյութը յուրացնելու համար անհրաժեշտ տեսական և գործնական նյութերը: Նշված համակարգչային միջավայրերը հնարավորություն են տալիս նաև ֆիքսել ուսանողների ակտիվության աստիճանը առարկայի ուսուցման գործընթացում: