ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի դասախոսները մասնակցեցին Modest ծրագրին
26.06.2019
ՀՊՄՀ-ի դասախոսները մասնակցեցին Modest ծրագրին

Մանկավարժական համալսարանի դասախոսները Ֆինլանդիայի Հելիսինկիի և Ռիգայի Լատվիայի համալսարաններում մասնակցեցին Modest ծրագրին: 

ՀՊՄՀ-ից մասնակցում էին Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, համալսարան-գործատու համագործակցության կենտրոնի ղեկավար, տնտ. գիտ. թեկ., դոցենտ Ռիտա Գևորգյանը, Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Լուսինե Ղուլղազարյանը, Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկ. Սամվել Ասատրյանը, Մաթեմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ Ներսիկ Մարգարյանը։

Հանդիպման ծրագիրը խիստ հագեցած էր։ Հելսինկի համալսարանում հանդիպման մասնակիցները ծանոթացան համալսարանում գործող դոկտորական (ասպիրանտական) կրթության համակարգերին, դրանց կազմակերպման առանձնահատկություններին, լսեցին ինչպես հումանիտար, սոցիալական գիտությունների, այնպես էլ բնագիտական գիտությունների գծով դոկտորական կրթության կազմակերպիչներին։

Լիտվայի համալասարնում մասնակիցները մտքեր փոխանակեցին իրենց երկրներում գործող դոկտորական (ասպիրանտական) կրթական համակարգերի մասին, մասնակցեցին աշխատանքային քննարկումների։

Ներկաները կարևորեցին համընդհանուր հետբուհական կրթական դաշտի ձևավորման անհրաժեշտությունը և նախանշեցին աշխատանքային այն քայլերը, որոնք պետք է իրականացնեն հետագա երեք տարիների ընթացում մասնակից երկրներն ու համալսարանները եվրոպական հետբուհական կրթական դաշտին համապատասխանեցնելու ուղղությամբ։

Նշենք, որ Modest ծրագրին մասնակցում են Ֆինլանդիան, Լատվիան, Լեհաստանը, Անգլիան, Ռուսաստանը, Բելառուսը և Հայաստանը։