ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի դասախոսները  Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարանում էին
06.06.2019
ՀՊՄՀ-ի դասախոսները  Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարանում էին

ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Լուսինե Ղուլղազարյանը և ամբիոնի ասիստենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գուրգեն Ասատրյանը 5-օրյա այցով Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարանում էին:

Էրազմուս+ դասավանդման կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում նրանք հանդիպումներ են ունեցել Կիլի համալսարանի մաթեմատիկական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Այցի ընթացքում քննարկվել են մագիստրատուրայում մաթեմատիկայի դասավանդման բովանդակության, մեթոդների և գնահատման, ուսուցման ծրագրերի բարելավման, գիտական համագործակցության զարգացման, ուսանողների փոխանակման վերաբերյալ հարցեր:

Լուսինե Ղուլղազարյանն ու Գուրգեն Ասատրյանը ասպիրանտների (դոկտորանտների) համար հանդես եկան դասախոսություններով՝ անդրադառնալով տրամաբանության, հանրահաշվի և մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումների կիրառական հարցերին: ՀՊՄՀ-ի ներկայացուցիչներն անցկացրին նաև անհատական խորհրդատվություններ:

Նշենք, որ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՊՄՀ-ում հայտարարաված մրցույթի արդյունքում մագիստրոս Մհեր Խաչատրյանը 2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակը կսովորի Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարանում: