ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի դասախոսը մասնակցեց սեմինարի
25.07.2019
ՀՊՄՀ-ի դասախոսը մասնակցեց սեմինարի

Վերջերս ՏՐԻԶ (գյուտարարական խնդիրների լուծման տեսություն) մանկավարժության շրջանակներում «Նոր սերնդի կրթություն» միջազգային կազմակերպությունը Մոսկվայում մանկավարժների համար կազմակերպել էր սեմինար: 

Սեմինարի նպատակն էր մանկավարժների լայն շրջանակին ծանոթացնել ՏՐԻԶ մանկավարժության տեսական հիմքերին, գործիքներին և տեխնիկային: Սեմինարին կից ներկայացված էր մասնակցության 3 անվճար տեղ, որի մասնակիցները պետք է ընտրվեին ըստ մոտիվացիոն նամակի. նրանցից մեկն ընտրվեց ՀՊՄՀ-ի Սկզբնական կրթության ֆակուլտետի Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս Արևիկ Խուգեյանը:

Սեմինարը, որին մասնակցում էր Ռուսաստանի տարբեր քաղաքների շուրջ 20 ներկայացուցիչ, հագեցած էր տեսական և գործնական հանձնարարություններով:

www.aspu.am-ի հետ զրույցում Արևիկ Խուգեյանն ընդգծեց, որ ստեղծված ստեղծագործական և աշխատանքային մթնոլորտը բավական տրամադրող էր նոր տեխնոլոգիա սովորելու համար:

«ՏՐԻԶ մանկավարժության նպատակն է երեխաներին սովորեցնել մեկ խնդրի շուրջ տալ մի քանի լուծումներ, կարողանալ ձևակերպել ճիշտ հարցադրումներ: Սեմինարի արդյունքում ստացած տեսական և գործնական հմտությունները կհարստացեն մասնագիտական գիտելիքներս՝ դրանք ինչպես թեկնածուական ատենախոսության գործնական հատվածում, այնպես էլ կարդացվող առարկաների հիմքում ներդնելու նպատակով»,-հավելեց Արևիկ Խուգեյանը: