ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի դոցենտը մասնակցեց միջազգային գիտագործնական կոնֆերանսի
04.06.2019
ՀՊՄՀ-ի դոցենտը մասնակցեց միջազգային գիտագործնական կոնֆերանսի

Ղազախստանի Աբայի անվան ազգային մանկավարժական համալսարանում մայիսի 30-31–ն անցկցվեց երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնական կոնֆերանս:

«Մանկավարժական համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի խնդիրների բարելավման մասնագիտական կոմպետենտության՝ նոր կադրեր նոր ավագ դպրոցին» կոնֆերանս շրջանակում հայտարարված մրցույթում հաղթող էր ճանաչվել Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Սոնա Դավթյանը։

Ավելի վաղ Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի, որը ԱՊՀ անդամ պետությունների մանկավարժական կադրերի վերապատրաստման բազային կազմակերպություն է, Ղազախստանի Աբայի անվան ազգային մանկավարժական համալսարանի, Մանկավարժական համալսարանների եվրասիական ասոցիացիայի, Մանկավարժական համալսարանների և ինստիտուտների զարգացման ասոցիացիայի, ինչպես նաև լրացուցիչ մասնագիտական մանկավարժական կրթության կազմակերպությունների ազգային ասոցիացիայի կողմից իրականացվել էր մանկավարժական բուհերի երիտասարդ դասախոսների գիտական և մեթոդական զարգացումների միջազգային մրցույթ:

«Սովորում ենք սովորել» խորագրով մրցույթին մասնակցություն ունեցան ԱՊՀ անդամ երկրների լրացուցիչ մասնագիտական մանկավարժական կրթության բարձրագույն ուսումնական հաստատությունների, քոլեջների և կազմակերպությունների դասախոսներ: