ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՀՊՄՀ-ի լոգոն՝ եռաչափ պատկերավորմամբ
25.03.2019
ՀՊՄՀ-ի լոգոն՝ եռաչափ պատկերավորմամբ

Մանկավարժական համալսարանի 3-րդ մասնաշենքի 2-րդ հարկում՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի նախասրահը այցելուներին ներկայանում է անտիկ արվեստի քանդակների օրինակներով հարդարված սյունազարդ ցուցասրահով:

Նախասրահում պարբերաբար ներկայացվում են ուսանողների, հանրապետության մի շարք դպրոցների աշակերտների աշխատանքները, կազմակերպվում արվեստագետ-մանկավարժների և պրոֆեսիոնալ այլ ստեղծագործողների աշխատանքների ցուցադրությունները:

ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի դիզայնի դասախոս Տարոն Ալեքսանյանի մտահղացմամբ՝ ֆակուլտետի ցուցասրահի կամարները ժամանակավորապես ստացել են արդիական և թարմ տեսք. կամարների վրա վերարտադրվել է Մանկավարժական համալսարանի լոգոն՝ եռաչափ պատկերմամբ:

Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները կարծում են, որ փոփոխությունը նոր լիցքեր և բարձր տրամադրություն է հաղորդում առօրյային: